Այս բոլոր զոհերի արյունը՝ եւ 44-օրյա պատերազմի եւ հիմա էլ, իրենց վզին է. թե ինքը, թե իր ամբողջ խունտան պետք է հեռանա
Տավուշում այս պահին հարաբերական անդորր է, բայց ամեն վայրկյան իրավիճակը կարող է փոխվել, որեւէ բան կանխագուշակել հնարավոր չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս պահին խաղաղ է, բայց ամեն ինչ հնարավոր է։ Տրամադրությունները մարզում , լայն առումով մտահոգ են։ Հուսահատություն չկա, բայց բնականաբար, ինչպես Հայաստանի բոլոր վայրերում , մտահոգ ենք՝ չգիտենք, զոհեր կա՞ն Տավուշից, թե՝ ոչ։ Ծանր սպասումներով ենք»,- նշել է Եպիսկոպոսը։
Անդրադառնալով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակին, Տավուշի թեմի առաջնորդն արձանագրեց՝ իրավիճակն այսպիսին է, որովհետեւ ՀՀ գործող իշխանությունը շարունակաբար ստել է ժողովրդին ։ «Ինչպես, որ առաջին օրվանից ստել են, հիմա էլ են ստում։ Անընդհատ ասվել է, որ մենք պատերազմի մեջ ենք, որ պատերազմը չի դադարել, բայց իրենց կեղծ խաղաղության օրակարգով, խարդախությամբ մոլորության մեջ են գցել ժողովրդին, այդ մարդիկ այնքան անկարող , անընդունակ, վախկոտ, անհայրենիք ու անսեռ են , որ որեւէ հարց չեն կարող լուծել։ Հետեւաբար, ժամ առաջ, թե ինքը, թե իր ամբողջ խունտան պետք է հեռանա։ Ես նույնիսկ անունը տալ չեմ ցանկանում։ Այսօր այս բոլոր զոհերի արյունը՝ եւ 44-օրյա պատերազմի եւ հիմա էլ, իրենց վզին է։ Այդպես հանգիստ, առանց որեւէ մտահոգության ԱԺ ամբիոնից հայտարարել, թե 49 զոհ ունենք՝ առանց աչք թարթելու, նշանակում է , որ իրենք ուղղակի թաթախված են այս ամենի մեջ։ Ինքը եւ իրենք»,-ասաց Բագրատ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Դիտարկմանը, որ ՆԻկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ այդ զոհերը Հայաստանի ինքնիշխանությունն են ապահովում , Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց․«Հայաստանում չկա ինքնիշխանություն, քանի դեռ իրենք են իշխանության։ Այո, իրենց իշխանությունը կա, բայց գոյություն չունի իշխանություն եւ ցավալիորեն, ոչ միայն մեր տղաների կորուստը, որոնց թիվը դեռ չգիտենք, թե ուր է հասնելու, նաեւ տարածքներ, բարձունքներ ենք կորցնում։ Ամբողջ Հայաստանը խեղդված վիճակում է՝ իրենց կեղծ օրակարգերով, խաղաղության մասին բարբաջանքներով, ուղղակիորեն թունավորված է։ Դժվարանում եմ անգամ բառեր գտնել՝ բնութագրելու համար»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է՝ պատերազմը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունն է ղեկին, միակ ելքը, ստեղծված իրավիճակից, նրա հեռացումն է։ «Ժողովուրդը պետք է արթնանա։ Ես մեր հասարակությանը, լայն առումով վշտակցություն եմ հայտնում , մենք բոլորս ենք այդ զոհված տղաների հարազատները, արիություն , կամք եմ մաղթում մեզ, բազուկների զորություն մեր տղաներին, ովքեր հենց հիմա առաջնագգծում կանգնած են, իմաստություն, սթափություն եւ արթնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք ժամ առաջ ազատվել այս մղձավանջից»,--«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց հոգեւորականը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...