Էրդողանը սպառնում է փակել Իրաքյան Քրդստանի հետ օդային և ցամաքային սահմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
«Մենք չենք թողնի, որ մեր տարածաշրջանն ու Թուրքիայի սահմանները վտանգի տակ հայտնվեն ինչ-որ մեկի մանկական երազանքների իրականացման համար (նկատի ունի Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որն ավելի վաղ ասել էր, որ անկախ Քրդստանն իր մանկության ամենամեծ երազանքն է եղել - tert.am): Այստեղ հանրաքվեով ոչինչ չի վերջանում, արդյունքը դեռ հիմա նոր պիտի տեսնեք»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը:
Ըստ նրա՝ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն անհեռատես է, սակայն ժամանակի ընթացքում կհասկանա, որ այլ ելք չունի:
«Մի կողմից Իրանը, հյուսիսում Թուրքիան, հարավում Բաղդադը, արևմուտքում Սիրիան… Ի՞նչ եք անելու: Ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս եք դուրս գալու: Բոլոր օդային սահմանները փակվելու են: Շուտով ցամաքային սահմանն էլ կփակենք: Մի երկրի ղեկավար չի կարող այդքան երեխայական ձևով դա անել (նկատի ունի հանրաքվեի անցկացումը- Tert.am)», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ