Գիտնականները գինու օգտագործումը կրճատելու պարզ միջոց են հայտնաբերել
Addiction գիտական ամսագրում այսօր հրապարակված նոր հետազոտության մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիայի տնային տնտեսությունները փոքր (290 մլ) բաժակներից խմելիս 6.5 տոկոսով ավելի քիչ գինի են օգտագործում, քան մեծ բաժակների (350 մլ) դեպքում:
Հետազոտությանը մասնակցել են 260 բրիտանական տնային տնտեսություններ, ովքեր ամեն շաբաթ առնվազն երկու 75 մլ շիշ գինի են օգտագործում: Երկու 14-օրյա ինտերվենցիոն ժամանակաշրջանների ընթացքում տնային տնտեսություններին առաջարկվել է նախապես սահմանված քանակությամբ գինի գնել տանը խմելու համար պատահական կարգով 75 մլ կամ 37.5 մլ շշերով:
Յուրաքանչյուր 14-օրյա ժամանակաշրջանի վերջում սպառված գինու ծավալը չափվել է՝ օգտագործելով տրամադրված կշեռքի վրա կշռված շշերի լուսանկարները: Ավելի փոքր բաժակների օգտագործումը խմած գինու քանակությունը նվազեցրել է մոտ 6.5 տոկոսով (253 մլ երկու շաբաթվա ընթացքում): Փոքր շշերից խմելը նվազեցրել է խմած գինու քանակը 3.6 տոկոսով (146 մլ երկու շաբաթվա ընթացքում):
Գինին Եվրոպայում ամենատարածված ալկոհոլային ըմպելիքն է, եւ դրա մեծ մասն օգտագործվում է տանը, այլ ոչ թե բարերում, ռեստորաններում կամ փաբերում: Արդեն հայտնի է, որ մեծ բաժակների օգտագործումը մեծացնում է ռեստորաններում վաճառվող գինու ծավալները, իսկ գինու բաժակների չափերը վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծացել են։ Եթե ապացուցվի, որ բաժակի չափը զգալի ազդեցություն ունի գինու սպառման վրա, ընդ որում, տեական ժամանակի ընթացքում ազդեցությունը պահպանվի, ապա տանը օգտագործվող գինու բաժակների չափի փոքրացումը կարող է օգնել ալկոհոլի օգտագործումը նվազեցնելու քաղաքականություն մշակել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ