Ինչպե՞ս ազատվել պարանոցի ցավից տնային պայմաններում
Շատ դեպքերում պարանոցի ցավից կարելի է ազատվել անգամ տնային պայմաններում, հավաստիացրել է բժիշկ-օսթեոպատ Սերգեյ Եվդոկիմովը (Ռուսաստան)։
News.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում պարանոցի ցավից։ Պարանոցի առողջության վրա առաջին հերթին ազդում են կեցվածքը, գլխի եւ պարանոցի դիրքը։ Մասնագետի խոսքով՝ պարանոցի ցավը հաճախ դառնում է նաեւ քրոնիկական սթրեսի ուղեկիցը։
Պարանոցի ցավից ազատվելու համար մասնագետը խորհուրդ է տվել հատուկ մարզանք կատարել. նստել, ուղղվել եւ ուղիղ առաջ նայել, իսկ հետո դանդաղ նայել աջ՝ գլուխը պտտելով այնպես, որպեսզի ուսը երեւա։ Հետո նույնն անել, բայց ձախ ուսին նայելով։
Ազդեցությունն ուժեղացնելու համար օսթեոպատը խորհուրդ է տվել ձեռքը դնել քունքին կամ ճակատին ու դանդաղ սեղմել գլուխը՝ լրացուցիչի բեռնվածություն հաղորդելով պարանոցի մկաններին։
«Այդ կերպ բացվում են մկանները, լավանում են ողնաշարի պարանոցի հատվածի ողերի շարժունակությունը եւ արյան շրջանառությունը, բորբոքային պրոցեսները նահանջում են։ Եթե կան նյարդերի կամ մկանների բորբոքման նշաններ, անհրաժեշտ է ընդունել հակաբորբոքային միջոցներ, կարելի է օգտագործել քսուքներ»,- ասել է Եվդոկիմովը։
Նրա խոսքով, եթե պարանոցի մշտական մարզանքից հետո ցավը չի անցնում, անհրաժեշտ է դիմել մասնագետի։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ