Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն

Կան որոշակի կենտրոններ, որոնց նպատակն Արցախի պետականության խարխլումն է. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է աշխատել հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների եւ համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Վերջերս նշվեց արտաքին գործերի նախարարության ստեղծման տարեդարձը, ինչպե՞ս եք գնահատում կառույցի գործունեությունը։

ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության պետական ​​կառավարման համակարգի առանցքային կառույցներից է։ Այն փորձություններով լի ճանապարհ է անցել, եւ պատմության յուրաքանչյուր հատված իր առանձնահատկությունները, իր դժվարությունները ուներ, որոնք ԱԳՆ-ն բավականին արդյունավետ կերպով հաղթահարել է։ Հիմա մենք եւս մեր պատմության բավականին բարդ փուլում ենք, եւ շարունակում ենք պայքարել մեր երկրի ապագայի համար։ ԱԳՆ-ի կոլեկտիվը հետաքրքիր է. կան ե՛ւ դիվանագիտական ​​ծառայության վետերաններ, ե՛ւ երիտասարդներ, եւ բոլորին կապում են ընդհանուր շահերն ու արժեքները։ Մեր ավանդական նպատակներն անփոփոխ են։ Դա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, տարբեր երկրների եւ նրանց սուբյեկտների հետ կապերի զարգացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտիվության պահպանումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը։

Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի հետ կապերը։

Ինչպես արդեն նշեցի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր պետականության եւ մեր արտաքին քաղաքականության արդյունավետության հիմնական բաղադրիչներից է։ Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան՝ կապերն ամրապնդելու համար։

Ինչպիսի՞ն են հարաբերությունները Արցախի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ:

Մեզ հաջողվել է երկու արտաքին գերատեսչությունների միջեւ ինստիտուցիոնալ փոխգործակցության շատ բարձր աստիճանի հասնել։ Իսկ դա արտաքին քաղաքական ոլորտում հայկական պետությունների փոխգործակցության արդյունավետության շատ կարեւոր բաղադրիչ է։ Ինստիտուցիոնալ փոխգործակցության բարձր աստիճանն այն է, ինչին պետք է ձգտեն բոլոր կառույցները:

Օրերս քաղաքագետներից մեկը ոչ այնքան կոռեկտ քննադատություն հնչեցրեցԱրցախի ԱԳՆ-ի եւ անձամբ Ձեր հասցեին ...

Այո՛, վերջերս իրեն որպես քաղաքագետ դիրքավորող մի օբյեկտ հերթական հարձակումն իրականացրեց իմ եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դեմ։ Վերջին շրջանում մի քանի այդպիսի «օբյեկտներ» կան, ինչ-որ «եզրակացություններ» են անում, զզվելի բաներ գրում։ Ես բավականին լավ գիտեմ այդ «օբյեկտներին», եւ նրանք արժանի չեն հասցեական պատասխանների իրենց այս կամ այն ​​«մարգարիտներին»։ Այդպիսի «օբյեկտներին» կարելի է աշխարհաքաղաքական թութակների շարքին դասել, որոնք բարձրաձայնում են այն կենտրոնների թեզերը, որոնցից սնվում եւ ֆինանսավորում են։ Բայց այդ կենտրոնների քաղաքականությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը միշտ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել: Այդ կենտրոնների նպատակն Արցախի պետականության խարխլումն է, դրա ոչնչացումը՝ թուլացնելով կառավարման համակարգը, խզելով կապերը եղբայրական երկրների հետ, օտար ու կործանարար գաղափարներ սերմանելով։ Իսկ ինչպե՞ս հասնել դրան: Առաջին հերթին պրոֆեսիոնալների ու հայրենասերների չեզոքացմամբ։ Ի դեպ, այդ թութակները միայն այսբերգի մի մասն են, այն էլ՝ ամենափոքր ու տեսանելի։ Կան նաեւ օբյեկտներ, որոնք դիվերսիոն գործունեությամբ են զբաղվում ներսից, ընդ որում՝ վերը նշված նպատակին հասնելու հստակ ցուցումով։ Ցավոք, նման մարդիկ կան նաեւ Արցախում։ Ի դեպ, դա նույն մարդկանց շրջանակն է։ Այն, որ նրանք «ֆաս» հրաման են ստացել, վկայում է այն մասին, որ ԱԳՆ-ն ճիշտ ուղու վրա է՝ արդյունավետորեն կատարելով մեր դիրքերը, շահերն ու արժեքները խթանելու եւ պաշտպանելու իր աշխատանքը։ Մենք կշարունակենք տեր կանգնել մեր դիրքերին, եւ առնվազն քանի դեռ ես գտնվում եմ «ճակատի այս հատվածում», կզսպենք ցանկացած տեսակի հարձակում եւ ագրեսիա։ Ես հիմա չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց եթե որոշակի գործողություններ լրջորեն սպառնան մեր ժողովրդի եւ պետության անվտանգությանը, ես ստիպված կլինեմ որոշ վերջակետեր դնել։ Ի դեպ, այդ թութակները եւ նրանց արտահայտած մտքերը համահունչ են ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությանը։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ դա արվում է՝ ելնելով իրենց ազգային շահերից, մեր երկրում գործող օբյեկտները հակաժողովրդական, ապազգային քաղաքականություն են վարում։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների եւ համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղարի զրույցից հետո Ադրբեջանը՝ ի դեմս տեղական ԶԼՄ-ներից մեկի, մեղադրանք հնչեցվեց Պետդեպի հասցեին «ապատեղեկատվություն տարածելու» եւ «անգործունակության» համար։

Մենք ողջունում ենք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանը եւ ղարաբաղյան կարգավորման հարցում ցանկացած դրական առաջընթացին ուղղված բոլոր ջանքերը: Այս համատեքստում Ադրբեջանը շարունակում է տանել իր ապակառուցողական գիծը, մասնավորապես, անում է ամեն ինչ՝ լիարժեք բանակցային գործընթացի վերականգնում թույլ չտալու համար, այդ թվում՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։ Սակայն այստեղ մի ասպեկտ կա, որը շատ ուսանելի է: Ադրբեջանի սկզբունքայնությունը, նույնիսկ՝ իր ապակառուցողական տեսքով, հաճախ հաջողվում է։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային մոտեցման հրամայականի մասին մեր թեզի ճշտությունը։ Արցախի Հանրապետությունը, նույնիսկ գտնվելով այդքան ծանր, խորը վիրավոր վիճակում, խստորեն հետեւելով սկզբունքներին հավատարիմ մնալու փիլիսոփայությանը, կարողանում է բազմաթիվ բացասական ու վտանգավոր միտումներ է չեզոքացնել:

Ադրբեջանն այս փուլում որոշակի առումով հակադրվում է բոլոր հիմնական խաղացողներին՝ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆ-ին։ Բաքուն այդքան ապավինո՞ւմ է Թուրքիային:

Կարծում եմ՝ այո: Կարծում եմ՝ դա կապված է որոշակի միտումների հետ։ Մի կողմից պարզ է, որ Ադրբեջանին ուկրաինական գործընթացները դուր չեն գալիս։ Ադրբեջանին դուր չի գալիս նաեւ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ երկխոսության որեւէ հեռանկար, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։