Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են. Իշխան Սաղաթելյան
«Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Նշելով պատճառները՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․
«Առաջինը՝ Նիկոլն իր այդ քայլով փորձում է դուր գալ թուրքերին՝ ցույց տալով, որ տեսեք ոնց եմ հարվածում Հայ դատի պաշտպաններին․ սա հստակ ուղերձ էր թուրքերին՝ նրանց սիրաշահելու, դուր գալու առումով, ինչպես նաև նա դրանով Հայաստան-Սփյուռք՝ իր իշխանության օրոք սկիզբ առած պառակտումն է խորացնում, ոովհետև դա ևս թուրքերին դուր գալու կարևոր քայլ է իր համար։
Երկրորդ պատճառն այն է, որ այդ քայլով ուզում են վախեցնել մյուս սփյուռքահայ գործիչներին և ցույց տալ, որ բոլոր նրանք, ովքեր Սփյուռքում դիմադրություն կձևավորեն Թուրքիայի կառավարության դեմ, ինչպես նաև այս իշխանություններին կհիշեցնեն իրենց դավաճանության մասին ու կպայքարեն այս դավաճան կառավարության դեմ, անցանկալի անձ են համարվելու Հայաստանում։ Եվ երրորդը՝ դրանով նա դրսևորեց իր հերթական հակադաշնակցական քայլը և գործողությունը: Ի դեպ, Նիկոլի պայքարը Դաշնակցության դեմ գալիս է իր թրքասիրությունից։ Մեր դեմ այսպես ջանասիրաբար տարիներ շարունակ պայքարել են թուրքերն ու ադրբեջանցիները, ուստի՝ դաշնակցական գործիչների դեմ պայքարելու իր այս մոլուցքի պատճառը զուտ թրքասիրությունն է, և այս առումով սրանք բոլորն իրար գաղափարակից են»։
Ըստ բանախոսի՝ վերոնշվածներն են Մուրադ Փափազյանին հայրենիքում անցանկալի անձ ճանաչելու հիմնական պատճառները, իսկ մնացածը լոլոներ են, որով Փաշինյանի իշխանությունը փորձում է արդարացնել իր ապօրինի, հակասահմանադրական և հերթական ճղճիմ գործողությունը։
«Մեկ տարի առաջ Ֆրանսիայում ցույց է տեղի ունեցել, և դեռ պարզ չէ՝ Մուրադ Փափազյանն այդ ցույցին մասնակցե՞լ է, թե՝ ոչ։ Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ նա եկել է Հայաստան, եվրոպացի կարևոր պաշտոնյաների է ուղեկցել. որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ՝ Փափազյանին արգելում են Սփյուռքում «Դիմադրություն» շարժման պայքարի ակտիվացման փուլում: Բնականաբար, այս համընկնումը պատահական լինել չի կարող: Հետևաբար՝ իշխանության բացատրությունները ծիծաղաշարժ կթվային, եթե խորքի մեջ ողբերգական չլինեին, իսկ իրական պատճառները վերևում նշեցի։ Ամեն դեպքում իրենք չեն մարսելու, սա թող լավ իմանան»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո