Շոգեբաղնիքը կանխարգելում է հիպերտոնիան
Շաբաթական առնվազն 4 անգամ շոգեբաղնիք հաճախելը գրեթե 50 տոկոսով նվազեցնում է զարկերակային ճնշումը ու նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները։ Գիտնականների կարծիքով՝ տաք գոլորշու ազդեցության տակ արյունատար անոթները լայնանում են, ինչն օգնում է մեծահասակ մարդուն հաղթահարել մշտական սթրեսի վիճակը։ Դրանով իսկ դա թույլ է տալիս նվազեցնել ինֆարկտից ու ինսուլտից վաղաժամ մահացության հավանականությունն ու երկարացնել կյանքի տեւողությունը։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է American Journal of Hypertension ամսագրում։
Շոգեբաղնիքի հայրենիքի գիտնականները շեշտում են, որ շոգեբաղնիք հաճախելը հրաշալի այլընտրանքային միջոց է առանց հաբերի օգնության զարկերակային ճնշումը նվազեցնելու ու սրտի հիվանդություններից պաշտպանվելու համար։ Հիպերտոնիայով տառապող հիվանդներին, որպես կանոն, խորհուրդ են տալիս անցնել առողջ սննդակարգի ու կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների։ Ավելի վաղ հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ կանոնավոր շոգեբաղնիք հաճախելը կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը, որոնք մարդկության մահացության հիմնական պատճառն են։ Նոր հետազոտությունն ամրապնդում է այդ տեսակետը։
Այս երկարատեւ հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի 1621 տղամարդ։ Հետազոտության սկսվելու պահին բոլորի զարկերակային ճնշումը մոտ էր 140/90-ի, այսինքն հիպերտոնիայի ցուցանիշներին։ Կամավորներին մի քանի խմբերի են բաժանել՝ մի մասը շաբաթական մեկ անգամ է շոգեբաղնիք հաճախել, մյուս մասը՝ երկու-երեք անգամ, իսկ մնացածը՝ չորս-յոթ անգամ։ Մասնակիցների առողջությանը հետեւել են 22 տարվա ընթացքում։
Հետազոտության անցկացման ժամանակահատվածում հիպերտոնիա է զարգացել մարդկանց 15․5 տոկոսի մոտ։ Նրանց մոտ, ովքեր շաբաթական երկու անգամ են շոգեբաղնիք հաճախել, զարկերակային ճնշման բարձրացման հավանականությունը նվազել է 24 տոկոսով։ Ավելի հաճախ շոգեբաղնիք հաճախողների մոտ հիպերտոնիայի հավանականությունը 46 տոկոսով է նվազել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...