ԱԺ խորհուրդն այսօր կրկին նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար
Ազգային ժողովի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։
Դեռ մեկ շաբաթ առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։ Այդ ցանկում չէ նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Արգիշտի Գեւորգյանը:
Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձին է քննարկելու, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ եթե որեւէ պատգամավոր մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհուրդը կարող է նրան մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են