Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն

«Ռուբինյանը դեռ երիտասարդ է, ես ուզում եմ իրեն հնարավորություն տամ, որ ինքը կարողանա ապրել այս երկրում». Գեղամ Նազարյանը՝ ԱԺ գնալու մասին

 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»: Նա լրագրողներին հորդորում էր գնալ եւ փնտրել ընդդիմադիրների ու հարցր ուղղել՝ ասելով, թե ընդդիմադիր պատգամավորներից ոմանք կլինեն ծովափերում, ոմանք՝ արտասահմանում, ոմանք խորը ճգնաժամի մեջ են, ոմանք հոգեբանների մոտ են գուցե, ոմանք գուցե քայլում են դեպի Երուսաղեմ, որպեսզի քավեն իրենց մեղքերը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց. «Ես Երուսաղեմից սկսեմ՝ Դավիթի մաման՝ Ալիսը՝ լրագրող, Երուսաղեմ գնաց, բայց ոչ թե մեղքերին թողություն խնդրելու, այլ՝ իր ու երեխու կապը ավելի լավ զգալու համար: Ռուբինյանին ասեք, որ Երուսաղեմ դրա համար են գնում, եթե ինքը չի հասկանում: Մենք կարանք Երուսաղեմ գնանք՝ մեր մեղքերի թողության եւ իրե՛նց մեղքերի թողության համար աղոթելու: Բայց գիտեք, երբ որ մեկը խոսում է գլուխը կախ քայլելու մասին, ինքը՝ Ռուբինյանը առաջինը պետք է իր մասին խոսեր, հետո գար, եթե այդքան համարձակություն ունենար, թակեր իր շեֆի դուռը կառավարությունում, ասեր՝ գիտես, լավագույնը, որ դու կարող ես անել, միջանցքներում գլուխդ կախ քայյելն է՝ այն ողբերգության համար, որ այս պետության գլխին բերեցիր ու շարունակում ես բերել:

Ռուբինյանը այդպես ասում է ընդամենը մի պատճառով, որ մեզ հուզական հոգեբանական դաշտ գցի, որ մենք, ասենք, վաղը, մյուս օրը կարեւոր հարցերով գնանք Ազգային ժողով ու իրենց շեֆին դուրս շպրտենք իր զբաղեցրած պաշտոնից, կոմպլեքսավորվենք, ասենք՝ բա մենք Ռուբինյանի ասածից հետո ո՞նց գնանք:

Ռուբինյանն է միշտ մեր մոտ փողոցում, խորհրդարանում, ֆուտբոլի դաշտում, սահմանամերձ բնակավայրերում գլուխը կախ կանգնելու, որովհետեւ մենք չենք երկիրը տարել պարտության, պատերազմի ու ողբերգության, մենք չենք ավտոմեքենայի շարասյամբ հղի կնոջը սպանել:

Ես ու մեր խմբակցության որեւէ անդամ չի Բերձորը մի ստորագրությամբ տրամադրել թշնամուն: Ու ամենակարեւորը՝ մենք չենք ամեն օր խաբում հանրությանը, նայում հանրության աչքերին ու էլի խաբում, ստում:

Ինքը ձեզ՝ լրագրողներիդ կոչ է արել, ես էլ եմ ձեզ կոչ անում՝ անդադար Ռուբինյանին, Նիկոլին, Ալենին հարցրեք, ասեք՝ այդ կես տարին չանցա՞վ, բա գերիները ո՞ւր են, այդ ժամկետը չանցա՞վ: Ասում էին՝ նոյեմբերի 16-ին, մայիսի 12-ին հայկական տարածք ներխուժած ադրբեջանցիներին հետ ենք ուղարկելու: Բա հարցրեք՝ բա ի՞նչ եղավ:

Ի՞նչն է ձեզ ստիպում այս ողբերգություններից հետո կառչել ձեր աթոռներից, պատասխանե՛ք: Ի վերջո հանրությունը պետք է իմանա՝ հղի կնոջը սպանած մարդը, հետո չկանգնած ու օգնություն չցուցաբերած մարդը, հետո այդ չծնված երեխու ընտանիքի վրա տարբեր ձեւերով ճնշումներ գործադրած մարդը առնվազն պետք է հրաժարական տա, չասեմ հետո ինչ անի»:

Ռուբինյանն ասել էր, որ անառակ որդիներին վերադառնալու հնարավորություն են տալիս: Հարցին՝ կկարողանա՞ք գնալ ԱԺ, ինչպես ինքն է ասում, նայել իրենց աչքերի մեջ ու կրկնել այն, ինչ փողոցում եք ասում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես հատուկ գնալու եմ, կանգնեմ իր աչքի առաջ, Ազգային ժողովի ամբիոնից մեկ առ մեկ ասեմ այն, ինչ ասել եմ այստեղ՝ հրապարակում, որովհետեւ դա բխում է հենց Ռուբինյանի շահերից, որ վերջը Ռուբինյանի գլուխը մտնի հայրենիքը ինչ է, պետությունը ինչ է ու ինչ կարելի է անել հայրենիքի ու պետության հետ, որովհետեւ Ռուբինյանը դեռ երիտասարդ է, ես ուզում եմ իրեն հնարավորություն տամ, որ ինքը կարողանա ապրել այս երկրում, ես իրեն սիրում եմ, քրիստոնյա մարդ եմ:

Ես բոլորին սիրում եմ, ես Նիկոլին էլ եմ սիրում, անկեղծ եմ ասում: Ես որ պայքարում եմ, ասում եմ՝ Նիկոլ, հրաժարական տուր, իր ու իր երեխաների համար եմ ասում: Ինքը կհասկանա՝ ես ինչ եմ ասում»: