Ո՞վ է արգելում Փաշինյանին հրաժարական տալ
Տաղանդավոր պրոդյուսեր, հայրենասեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում: Արմեն Գրիգորյանը կալանավորված էր հորինովի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Արմենին կալանքի տակ պահելու որեւէ տրամաբանական, անգամ անտրամաբանական հիմնավորում գոյություն չուներ:
Արմեն Գրիգորյանը մահացավ դատի ժամանակ: Ո՞վ է մեղավոր: Մեղավորները շատ են՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ, բերման ենթարկողներ, այդ ամենը տեսագրչողներ եւ ցուցադրողներ, սակայն կա թիվ մեկ մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա պետք է ներողություն խնդրեր եւ հրաժարական տար:
Ցանկացած անգամ կիսանորմալ երկրում երկրի ղեկավարը հրաժարական կտար նման սարսափելի դեպքից հետո:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց անգամ, երբ իր ավտոշարասյունը սպանեց փողոցը նախատեսված տեղից անցնող հղի կնոջը:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց գների խայտառակ եւ անվերահսկելի աճի եւ դոլարի արժեզրկման պատճառով:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժելուց եւ այնտեղ մնալուց հետո:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց գերիներին հայրենիք չվերադարձնելուց հետո:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, երբ պարզ դարձավ, որ նա կարող էր կանգնեցնել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին, բայց չկանգնեցրեց:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց պատերազմից հետո, անգամ ներողություն չխնդրեց:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց քովիդի պատճառով մահացության սարսափելի բարձր ցուցանիշների պարագայում:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, երբ պարզվեց, որ իր եղբայրը չորս ընկերությունների տնօրեն է:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ նրան թույլ չեն տալիս: Դժվար է հավատալ, որ բանական մարդը, որքան էլ որ սիրտ ու հոգի չունենա, այսքանից հետո հրաժարական չտա: Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ նրան թույլ չեն տալիս: Ոչ, թույլ չտվողը ոչ Աննա Հակոբյանն է, ոչ Խաչատուր Սուքիասյանը, ոչ էլ Արսեն Թորոսյանը:
Թույլ չեն տալիս նրանք, ում ձեռնտու է նման թույլիկ ու կամակատար ղեկավարի առկայությունը:
Եւ սա գիտակցելով մենք բոլորս առավել ուժգին ճնշում պետք է գործադրենք, որ ավելի ուժգնորեն ազդեն Նիկոլ Փաշինյանի վրա, քան նրանք, ովքեր «խաղաղության» օրակարգ են թելադրում: Ինչպե՞ս ճնշենք:շատ ավելի միասնաբար, շատ ավելի մեծ ուժերով, իսկ դրա հնարավորությունն ունենք:
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար