Քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս օրերի աբսուրդին ցանկանում էի առանձին անդրադառնալ, բայց տեսա, որ Լիլիթն արդեն գրել է այն, ինչը որ կարևոր էր: Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել Բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար: Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի, գրավոր արձանագրելով, որ պապիկյան սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը... Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները...»:
Նշենք, որ Գեամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը կալանավորված է Գյումրու պապիկների սադրանքների գործով:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են