Բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ, նրանք ստույգ ախտորոշումը կտան․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ կարծիք ունի և ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը:
«Իսկ մեր ժողովրդին կարող եմ հաստատապես ասել, որ ես անհոգնել շարունակելու եմ փաստարկված ու հիմնավոր ներկայացնել 2008-2018թթ. Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, որի վերաբերյալ մինչ այժմ իմ կողմից հրապարակային հնչեցված որևէ փաստ չի հերքվել, իսկ շատ դեպքերում՝ նաև տարբեր առիթներով հաստատվել է այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սա՝ ի տարբերություն բանակցային գործընթացը միտումնավոր խեղաթյուրող կապիտուլյանտի բազմաթիվ ստերի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հերքվել են:
Երկրորդ՝ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը, անբարո կեցվածքը թաքցնել ջանացողները իրենց խոսքերով ու գործողություններով այնքան են խրվել իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, որ ամեն անգամ նոր «բացահայտումներ» անելով՝ էլ ավելի են խրվում ստի այդ գարշահոտ ճահճում, որտեղ էլ, անկասկած, գտնելու են իրենց անփառունակ վախճանը:
Երրորդ՝ կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ, կարծես, հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդու», դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ ստանալու «Հայաստանի ընկերությունների 90 տոկոս»-ում նրանց ունեցած բաժնեմասերի մասին: Ընդ որում՝ որքան շուտ այդ հնարավորությունը նա օգտագործի, այնքան լավ իր և բոլորիս համար»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո