Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում Իրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով 381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհ Ներկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. Գալյան Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը Մալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. Միրզոյան Միքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ

The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան

Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը...

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` գրառմանը կից տեսանյութ եւ լուսանկարներ հրապարակելով:

«Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը...

Ամեն անգամ Արցախի մի կարեւոր մասի, Շուշիի, Հադրութի կորստյան, հազարավոր զոհերի, վիրավորների, անարդարության, աշխարհում մեր երկրի ու ժողովրդի ներկայացուցիչների գլխիկոր շրջելու հայտարարություններին ի պատասխան՝ այս հողատուների գլխավոր ու թերեւս միակ փաստարկ-արդարացումն ասֆալտապատումն է։ Հրապարակում են թվեր տասնյակ կիլոմետրերի մասին՝ մոռանալով Քարվաճառի նորակառույց ճանապարհը, եղածն ու արվածը։ Նախօրեին Մեղրի գնալուց նորից ասֆալտը եկավ մտքիս։ Այս անգամ կորսված, 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի, դավադիր փաստաթղթով թշնամուն հանձնված Սյունիքի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածի փոխարեն, պարտադրված ենք բոլորս երթեւեկել իշխանության կողմից իբրեւ փրկօղակ ու այլընտրանք ներկայացված Տաթեւ Աղվանի-Շրվենանց-Կապան ճանապարհով։ Աչք փակելու, ապագա խոստանալու, դավադրաբար թշնամուն Սյունիքի միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնելն արդարացնելու համար իշխանությունը բազում կոռուպցիոն, անօրինական քայլերով ծախսեց ընդհանուր առմամբ (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) 5 մլրդ 274 մլն դրամ, հանուն 43 կիոլմետրանոց ճանապարհի։ Բոլորը նախորդ տարի ճանապարհի կառուցման ու բացման ժամանակ նկարվեցին, հպարտացան, հայտարարեցին, թե իրանական բեռնատարները կարող են ազատ երթեւեկել։

Սա 2021 թվականին, երբ հողատուները հայտարարում էին, թե ճանապարհը կառուցվել է, ձմռանն արդեն Նիկոլը վնասված ճանապարհի համար արդարանում էր՝ արագ են արել ու ասֆալտի մեկ շերտ է դրվել։ 2020-ին իհարկե այլ բան էր խոստանում… «հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել »։ (2020 թ. 16 դեկտեմբեր, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույց)։

Ավիրվածությունը կապ չունի ասֆալտի շերտերի հետ։ Նիկոլը Հայրենիքի մի հատվածը տվել է թշնամուն, փոխարենը չի կարող անվտանգ ու ապահով այլ ուղի գտնել, ու սարերով անհնար է ապահով մայրուղի կառուցել։

Իսկ հիմա նայեք նախօրեին արված այս լուսանկարները, դիտեք տեսանյութերը։ Սա՞ է այընտրանքային միջպետական ճանապարհը, անվտանգը, ասֆալտապատածը, բարեկարգվածը։

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ։ Փող ուտել, ասֆալտը խժռել, կոռուպցիա…սրանք նիկոլի հետ կապ չունե՞ն։

Ի դեպ, առանձին ներկայացնում եմ Սյունիքի մեկ այլ՝ M2 ճանապարհահատվածի՝ Սարավան-Սարալանջի քանի օր առաջվա վիճակը (լուսանկարները՝ մեկնաբանությունում)։ Գրեթե փակ մայրուղի, ավերակ վիճակ։ Շինարարներն արդարանում էին՝ նախորդ տարի սխալ են կառուցել։ Հիմա նորից սարքում են։ Ու ասֆալտով հպարտացող, ասֆալտի ավազակների աչքը որևէ մեկը աչքը չի խոթում, թե ինչու է նոր արված, տեսանյութերում գեղեցիկ ներկայացված ասֆալտի մակերեսը մոտ կես մետր ավելի նեղ։ Դե հաշվեք, որքան տասնյակ միլիոն դրամ գնաց ու կորավ։

Երեկ Մեղրիից վերադառնալիս մտքումս էր Սյունիքում ամեն քայլափոխի հանդիպող մեր հայրենակիցների առաջին հարցը՝ տեսա՞ր ճանապարհի վիճակը։ Պատասխանս կարճ էր. լուծումը մեկն է՝ դրան ու իր թիմակից հողատու ավազակներին օր առաջ դուրս շպրտել»,- գրել է նա։