Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Այս բռնապետը սահմաններ չի ճանաչում

«The washington post»-ը հրապարակել է հետեւյալ խմբագրականը. Մայիսի 29-ին երեկոյան ժամը 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անկախ լրագրող Աֆղան Մուխթարլին սրճարանից զանգահարում է կնոջն ու ասում, որ տուն է գալիս: Լրագրողի ընկերոջ խոսքով, ով ևս սրճարանում էր, կինը նրան խնդրում է հետը հաց բերել: Ընկերն հեռացավ, իսկ պարոն Մուխթարլին այլևս տուն չհասավ: Մեկ օր անց նրա կինն իմանում է, որ նա հարևան Ադրբեջանում է՝ բանտում: Հետապնդումներից խուսափելու համար պարոն Մուխթարլին երկու տարի առաջ փախել էր Ադրբեջանից: Որպես իր սահմաններից դուրս գործող ոստիկանական բիրտ պետություն՝ Ադրբեջանը նրան հետ վերադարձրեց: Պարոն Մուխթարլին՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ քննադատը, հետաքննում էր կոռուպցիան պարոն Ալիևի պաշտպանության նախարարությունում: Իր անհետացման պահին նա Վրաստանում հետաքննում էր պարոն Ալիևի անձնական ունեցվածքը, նյութեր էր հրապարակում Ադրբեջանի մասին հեռարձակող անկախ թվային Meydan TV հեռուստատեսությամբ: Պարոն Մուխթարլին հարցաքննության էր ենթարկվել քաղաքական դրդապատճառներով մեկ այլ լրագրող՝ Խադիջա Իսմաիլովայի, հետապնդման գործի շրջանակներում և ի վերջո 2015 թվականին փախել էր Վրաստան: Պարոն Մուխթարլիի կնոջ և փաստաբանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սրճարանը լքելուց հետո նա Թբիլիսիի իր տան մոտից առևանգվել է, ծեծի ենթարկվել, աչքերը կապված վիճակում երեք տարբեր մեքենաներով տեղափոխվել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետ, որտեղ նրա գրպանն է դրվել 10 000 եվրո: Ադրբեջանական կողմում նրան առաջադրվել է սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանք: Ամիսներ անց նա դեռևս Բաքվում է՝ ձերբակալված: Մուխթարլիի գործում որոշակի գարշանք կա: Պարոն Ալիևն իր բռնապետական մեթոդները հեշտությամբ կիրառել է մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում։ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է տեղի ունեցածը, սակայն այսօրինակ վարքագիծը միջազգային հանրության կտրուկ, արժանի դատապարտմանը չի արժանացել։ ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակի կարճ հայտարարությամբ նշել է, որ «մտահոգված է առևանգման դեպքի առնչությամբ»: Նման երկչոտությունը Ալիևը կարող է ընկալել այնպես, որ, կարծես նախագահ Թրամպի ղեկավարությամբ ԱՄՆ-ին չի մտահոգում, երբ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն այլ երկրներում ոտնահարվում են։ Մենք գիտենք, որ բռնապետերը միմյանց հետ մեթոդների հարցում փորձի փոխանակմամբ են զբաղվում. փակում են օտարերկրյա ֆինանսավորմամբ ոչ կառավարական կազմակերպությունները, նախազգուշացնում են, որ պետության յուրաքանչյուր անկյունում «օտարերկրյա գործակալներ» են շրջում, առցանց տիրույթում խեղդում են ազատ խոսքը: Պարոն Ալիևը, հավանաբար, կարդացել և իմացել է, որ այլախոհներին վտարող Չինաստանն անպատիժ է մնում: Մեր տեղեկություններով՝ պարոն Ալիևը ոչ ազատական գործիքակազմի կիրառման հարցում այնքան է հմտացել, որ այս օրերին ինքը կարող է դիկտատուրայի դասընթացներ վարել: Ցավոք, այդ դասընթացներում մասնակիցների պակաս չկա: Այս գործում մեկ այլ գարշանքն էլ Վրաստանի մռայլ դերակատարությունն է: Արդյո՞ք Եվրամիության կողքին կանգնած ու ժողովրդավարական նկրտումներ ունեցող երկիրը մասնակցություն է ունեցել անդրսահմանային առևանգմանը: Վրաստանի իշխանությունները հերքել են իրենց մասնակցության փաստն ու խոստացել են հետաքննություն իրականացնել, բայց այս պահի դրությամբ քիչ բան է արված: Վրաստանը որքան հնարավոր է շուտ պետք է պարզաբանում տա, իսկ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի պարոն Մուխթարլիին՝ միջազգային սահմանի անցմամբ առևանգման զոհին։ Լավ կլիներ նաև, որ շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի տհաճ հնարքները: Դա կզսպեր բռնապետերի ախորժակը: