Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել Մագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինի Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլում Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները Միլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

Պետք է սթափվենք, օր առաջ էս մարդու ձեռքը բռնենք, թե չէ կստորագրի, արդեն պայմանավորվել է Ալիևի հետ. Ռուստամյան

Ինձ մոտ տպավորություն է, որ նոր-նոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնք իրեն նախորդող շրջանում ընդունվել են արցախյան բանակցություններում, բայց իր բնավորության համապատասխան փորձում է դրանք յուրովի մեկնաբանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե 1998-ի նոյեմբերին իշխանությունները համաձայնել են բանակցությունների հիմք ընդունել «Ընդհանուր պետություն» առաջարկը, որից հետո բանակցային սեղանին հայտնվեց տարածքների փոխանակման փաթեթը, որով Մեղրիի շրջանը փոխանակվում է Արցախի հետ:

«Մի բան է փաստաթղթերին ծանոթանալը, մեկ այլ բան է հասկանալ այդ փաստաթղթերի էությունը, նշանակությունը, այդ ձեռքբերման հետ կապված կոնկրետ մակարդակը, որը կարողացել է մեր դիվանագիտությունն ապահովել:

Ինքը բերել է կոնտեքստից հանված երկու մեջբերում, բայց չի ասում, թե այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չհիմնվեց այդ փաստաթղթի վրա եւ չգնաց համաձայնության, քանի որ իր ասելով ամեն ինչ հօգուտ Ադրբեջանի էր վճռված այդ փաստաթղթերով: Այսինքն եթե այդքանը հասկանար, շատ ավելի ադեկվատ կվեաբերվեր այդ փաստաթղթին:

Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչու Ադրբեջանը չի գնացել դրան, կարելի է կարդալ մյուս մասերը, որոնք Փաշինյանը չի հրապարակել: Օրինակ, այդ փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կստորագրեն համաձայնագիր տնօրինման առարկաների եւ պետական իշխանության համապատասխան մարմինների միջեւ իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին եւ այդ համաձայնագիրը սահմանադրական ուժ կստանա:

Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կազմավորում են համատեղ կոմիտե, որի կազմի մեջ կընդգրկվեն նախագահների, վարչապետների խորհրդարանների նախագահների ներկայացուցիչները՝ սահմանելու համար տնօրինման ոլորտի քաղաքականությունն ու գործունեությունը:

ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, Ադրբեջանի օրենքները, կանոնները եւ գործադիր որոշումներն ուժի մեջ են ԼՂ տարածքում, եթե չեն հակասում վերջինիս Սահմանադրությանն ու օրենքներին: ԼՂ-ն կունենա իր զինանշանը, օրհներգը, դրոշը: ԼՂ-ն համաձայն իր Սահմանադրության, ինքնուրույն է կազմակերպում իր օրենսդրական գործադիր եւ դատական մարմինները: ԼՂ-ն կունենա սեփական դրոշմանիշները, կունենա Հայաստանի եւ Արդրբեջանի հետ ազատ եւ անխափան տրանսպորչտային կապի հնարավորություն: Ադրբեջանի բանակը, անվտնգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների համաձայնության:

Նաեւ այստեղ ասվում է, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն երեք կողմերը:

Այս ամենն ինչի՞ չի ասել, որովհետեւ հոդս կցնդեր բոլոր այն մեղադրանքները, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նրա խոսքով, այս «ընդհանուր պետությունը» ըստ էության, արձանագրում է, որ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում առաջացել է երկու սուբյեկտ՝ ԼՂ եւ Ադրբեջան. «Եթե սա Ադրբեջանը ստորագրեր, կկանգներ մի շատ մեծ խնդրի առաջ: Պետք է հայտարարի, որ սրանով վերջ է տրվում Ադրբեջանի որպես ունիտար պետության գոյությանը: Դրա համար Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել այս տարբերակին, որովհետեւ սրանով Արցախը ձեռք է բերում ինքնուրույն պետություն ձեւավորելու լեգիտիմ իրավունք:

Ակնհայտ է, որ հերթական մանիպուլյացիայի հետ գործ ունենք, որի նպատակն ակնհայտ է՝ մատուցել հանրությանը, որ դուք այլ ճանապարհ չունեք, քան համաձայնվելու Ադրբեջանի պահանջներին: Նա ասում է՝ գնում ենք խաղաղության, բայց երաշխավորված չէ, որ այդ խաղաղությունը կլինի, իսկ խաղաղության գնում են ամեն ինչ հանձնելով, ու անգամ դա լավ ապագա չի խոստանում: Բայց դրա հակառակը հաստատ կործանում է:

Մեկը հարց տար Փաշինյանին՝ հիմա չէիր երազի՞ այսպիսի մի փաստաթղթով գնայիր Ադրբեջանի հետ հարաբերվելու:

Այս վարչախումբը անընդհատ փորձում է միկրոսկոպով ծաղկաքաղ անի տարբեր փաստաթղթերից եւ ներկայացնի դա ի պաշտպանություն իր ազգադավ ծրագրերին՝ ի հիմնավորում իր կորստաբեր զիջումների:

Ի վերջո, նախկին բոլոր նախագահները չեն ստորագրել որեւէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ, որտեղ Ղարաբաղ չկա: Միակ փաստաթուղթը, որը ստորագրվել է եւ այնտեղ Ղարաբաղ չկա, ստորագրել է Հայաստանի այսօրվա վարչապետ կոչվածը»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե համաձա՞ն է տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում այն դեպքի համար, երբ խաղաղության օրակարգը ձախողվի, Ռուստամյանը պատասխանեց. «Սրա նպատակը մեկն է՝ հիմնավորել մեր կենսական զիջումների անհրաժեշտությունը: Առանց աչքը թարթելու է մարդը կարող է գնալ այնպիսի կենսական զիջումների, որ մեն գոյությունն անիմաստ դառնա այս տարածաշրջանում: Նա ասում է՝ չեմ երաշխավորում, բայց մյուս տարբերակն ավելի վատն է: Ըստ էության, նա բերել է մեր ժողովրդին կանգնեցրել է պատմական ընտրության առաջ, որ մենք չունենք ընտրություն լավի ու վատի միջեւ, ունենք ընտրություն վատի ու վատթարագույնի մեջեւ: Մենք ասում ենք՝ ոչ, այս ժողովուրդն իրավունք ունի լավի մասին մտածել եւ հասնել դրան: Այս վիճակից պետք է դուրս գալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորելու է արցախցիների անվտանգությունը, մեզ համար ընդունելի է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այդտեղ մի բան է պակասում, պետք է լինի «ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս»: Այ դա է, որ ինքը չի ուզում ասի: Իսկ ես կասեմ՝ ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմի մեջ երաշխավորելու է Արցախի հայաթափումը:

Ես վստահ եմ, որ այնտեղ փաստաթուղթը պատաստ է, ինքը գիտի՝ ինչ է պատրաստվում ստորագրել: Ինքը պատրաստվում է էն ինչ որ համաձայնել է ստորագրելու, դա մատուցել հայ ժողովրդին որպես մեծագույն ձեռքբերում: Հիմա հող է նախապատրաստում ասելու համար, որ իր առաջարկածը միակ փրկության ճանապարհն է, որովհետեւ հակառակը շատ ավելի վատն է: Ինքն ասում է՝ իմ առաջարկածն էլ լավը չի, բայց ավելի վատից խուսափելու համար պետք է գնանք այս վատ որոշմանը: Ինքը գիտի, որ էնտեղ վատ բան է սպասվում: Ալիեւն ասում է՝ մեկ տարվա մեջ պետք է ստորագրվի:

Հիմա ինքը հայտվել է այս իրավիճակում. ստորագրի, ներսում խնդիրներ կունենա, հայտնի չէ, թե հայ ժողովուրդը դա ինչպես կընդունի, չստորագրի, խնդիր կունենա դրսում: Էնտեղ էլ միացրել են ժամանակացույցը, ասում են՝ արի ստորագրի: Ալիևն ասում է՝ սպասում ենք՝ գաք, էս փաստաթուղթը ստորագրեք, չեք ստորագրելու, ես այլ ձեւեր կկիրառեմ ստորագրելու համար: Ասում է՝ եթե դուք կպահանջեք Ղարաբաղի անկախությունը, ես էլ Արեւմտյան Զանգեզուրում կպահանջեմ ադրբեջանցիների համար համապատասխան կարգավիճակ: Այստեղ ենք հասել: Պետք է սթափվենք ու օր առաջ էս մարդու ձեռքը բռնենք, թե չէ կստորագրի, արդեն պայմանավորվել է: Կարող է անգամ ստորագրել են, պետք է մի օր հրապարակվի»,-հայտարարեց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարում է, թե ամենաշատ ֆինանսական օգնությունն Արցախին իր օրոք է եղել, ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրականում փող է տալիս արցախցիներին, որ մնան Արցախում, չգան Հայաստան ու իրենից հաշիվ չպահանջեն: