Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովի 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Շուռնուխին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովի 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով:
«2021 թվականի դեկտեմբերի 10-ին այցելել էի Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր։ Չնայած մի քանի մետրի վրա՝ գյուղացիների նախկին տներում արդեն թշնամին էր, բայց շուռնուխցիները չէին պատրաստվում թողնել իրեց հողը, նոր շենքեր էին կառուցում, այդ թվում՝ գյուղապետարանի նոր շենք, և առկա էին գույքային խնդիրներ։
Վերադառնալուս պես ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին գրություն էի ուղարկել, որով առաջարկում էի Ազգային ժողովում առկա համապատասխան գույքային միջոցների հաշվին գյուղապետարանի համար ապահովել համապատասխան կարիքների բավարարումը. գյուղապետարանում առկա չէին նույնիսկ ամենատարրական իրերը՝ սեղան, աթոռ, վարագույր, ջահ, և այլն (ցանկը՝ կցված նկարներում)։
Գրություն էի ուղարկել նաև ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին և խնդրել հնարավորինս հրատապ պատրաստել համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնել հաստատման ՀՀ կառավարություն, որից հետո միայն կարող էր գույքը հանձնվել Շուռնուխի գյուղապետարանին (գրությունը՝ կցված նկարներում)։
Սույն թվականի մայիսի 26-ին Կառավարությունը որոշել է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 43 միավոր շարժական գույքը հետ վերցնել և նվիրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով, ինչպես նաև առաջարկել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի հետ կնքել նվիրատվության պայմանագիր։
Ուրախ եմ, որ համառ և շարունակական աշխատանքս նման պտուղներ տվեց, և ահա, մի քանի օր առաջ ԱԺ շենքից գույքը դուրս բերվեց դեպի Շուռնուխ», - Facebook-յան իր էջում գրել է Թովմասյանը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են