Ալիեւը տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի հանդեպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, օգտագործելով կեղծ փաստարկներ, տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։
«Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին նման քայլեր ձեռնարկել նրա տարածքի հետ կապված»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։
«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «...անցյալ հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային իշխանությունը վերցրել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը եւ միացրել Հայաստանին։ Հետեւաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արեւմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել»։
«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, պետք է լավ յուրացնի այդ դասերը եւ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային ցանկացած պահանջից»,- ասել է նա։ Ալիեւի խոսքով, Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։ «Ադրբեջանն արդեն արել է իր առաջարկները, որպեսզի առաջին քայլն անի, մենք քննարկել ենք այդ հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունն աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, դրա համար ծանրակշիռ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաեւ եվրոպական կառույցներից մեկից, եւ կրկին մերժում է ստացվել։ Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում։ Եթե նոր պատերազմ, դա աղետալի հետեւանքներ կունենա նրանց համար»,- ասել է Ալիեւը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են