Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն

Սուտը պետք է քրեականացնել․ օրինակներ, թե ինչպես սուտը քանդեց մեր երկիրը

Ասել եմ ու կրկնելու եմ, մեր երկիրը այս վիճակին հասցրեց սուտը և իհարկե՝ այն, որ կան ստի նկատմամբ իմունիտետ չունեցող մարդիկ։ Չկա էն գիտակցական մակարդակը, որը սուտը կբաժաներ իրականությունից։ Եթե մեկը սուտ խոստում է տալիս, պետք է ամեն մեկը նայի լավ էս մարդը իր թիմով, իր կենսագրությամբ, իր հնարավորությամբ կարո՞ղ է դա անել, թե չէ։ Երբ սուտ տեղեկություններ են հայտնում, պետք է կարողանալ վերլուծել՝ կարո՞ղ է էդպիսի բան լինել։ Մյուս կողմից էլ, մարդ մտծում է, դե եթե բան են ասում այ էէէն ամբիոնից, այս ստատուսի մարդը, ուրեմն մի բան գիտի․ մարդը հակված է հավատալու, համապատասխան սիմվոլների առկայության դեպքում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Նիկոլի գալու հետ մեկտեղ ֆեյքերը շատացան, որովհետև քաղցր սուտը ուներ սպառում, մարդկանց ավելի շատ հաճելի էր լսելը, որ Նիկոլը շատ շտապ՝ 15 րոպեից Վանն ու Կարսը հետ է բերելու, քան վերլուծեր տեսներ դա հնարավո՞ր է, թե չէ։ Սուտը դարձել է այս իշխանության գլխավոր ասելիքը, որը աշխատանք չի ենթադրում։ Չաշխատելու պատճառը սուտն է, ամեն ինչ ստի հաշվին է։ Մարդկանց խաբեցին ու եկան իշխանության, հիմա մարդկանց խաբում են, որ պահեն իշխանությունը։

Ի՞նչ պետք է անել․ Հայաստանում պետք է սուտը քրեականացվի։ Պետություն ներկայացնողի կողմից սուտը, պետք է խստորեն պատժվի։ Եթե քրեականացված լիներ մինչ այս, էս աղետը մեր գլխին չէր չոքի։ Ուղղակի, երբեք մտքներովս չէր անցնի, որ օրինակ, վարչապետը, նախարարը, կամ իրենց ներկայացուցիչները, կարող են այդպես հեշտությամբ սուտ ասել ու անցնել առաջ։

Երբ գնում է թշնամու հետ բանակցելու հողերը տալու շուրջ, գալիս ասում է՝ ընդամենը ծանոթանում էի կառուցողական Ալիևի հետ, երբ ասում էր ա՛յ էս հրապարակում ենք լուծելու բոլոր հարցերը, անհնար է քնեք-ելնեք տեսնեք թաքուն հանձնել ենք Ղարաբաղը ու էդպես էլ հանձնում են, պետք է պատասխանատվություն կրե՞ն, թե չէ․ գոնե սուտ խոսելու համար, էլ չեմ ասում՝ Ղարաբաղը հանձնելու մասին։

Եթե սուտը քրեականացված լիներ, ՔՊ-ական դեպուտատը ԱԺ ամբիոնից չէր ասի ընդդիմությանը՝ դուք մարդկանց ասել եք մի կռվեք, զենքը վայր դրեք։ Որովհետև փաստեր չունի, բայց խոսում է։ Երբ ԿԲ նախագահն ասում է գնանկում կլինի, բայց գնաճ է լինում, պետք է պատասխանատվության ենթարկվի կամ սուտ ասելու համար, կամ ոչ կոմպետենտության համար։ Նույնն էլ էկոնոմիկայի նախարարը։ Նախորդ տարվա օգոստոսից գնանկում է խոստանում ու էս ահռելի գնաճերի ֆոնին, շարունակում է պաշտոնավարել, կարծես բան էլ չի եղել ու ասում է՝ ֆանտաստիկ դրական ցուցանիշ է աննախադեպ գնաճը։ Ավելին ասեմ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ առաջիկա 5 տարիներին մեր երկրում գնաճ չի լինի, էդ խնդիրը լուծել եմ։ Նշանակում է՝ մինչև 2024 թվականը պետք է ոչ մի ապրանքի գին չթանկանար։ Լավ պտի պատասխան չտա՞ խաբելու համար։

Եթե սուտը քրեականացված լիներ, գլխից մեծ խոստումների համար պատասխանատվություն կկրեին։ Խոստացել էր ԽԾԲ համակարգով նշանակում չանել, բա ո՞վ պետք է պատասխան տա, տնով տեղով, քավոր-սանիկներով պաշտոնների բաժանման համար։ Խոստանում էին կոռուպցիան վերացնել, նայում ես ՔՊ-ական նախարար-դեպուտատների, տներ է, որ առնում են, բանկերում միլիոնների ավանդներ ունեն, կասկածելի եկամտով իրենց դզմզում են, բա սուտ են ասել, չէ՞։ Երբ ասում են Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազար դրամից, բայց սկսում է 68 հազար դրամից, պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկանց հույսով անելու, սուտ խոստում տալու համար։ Երբ ասում են որ բուհերը պետք է հեռու լինեն քաղաքականացումից, բայց իրենց բոլոր կուսակցականները դառնում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ղեկավարներ, ուրեմն պետք է սուտ ասելու համար պատասխանատվության ենթարկվեն։ Երբ վարչապետը հայտարարում է՝ Գյումրին պետք է այլևս աղետի գոտի չլինի, բայց 4 տարվա մեջ մեկ շենք չեն սարքում, պետք է պատասխանատվություն կրի՞, թե չէ։ Երբ որ ասում են պետք է գիտելիքահեն տնտեսություն ստեղծենք, բայց կրճատում են դպրոցների ֆինանսավորումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Երբ ասում են քաղաքական ենթատեքստով քրեական գործեր չեն լիելու, պետք է կանգնեն դատարանի առաջ, որովհետև առնվազն 30 գործ կարելի է տանել ու մտցնել աչքը։ Երբ 2018-ին ընտրություններից առաջ խոստանում է գազը, հոսանքը կէժանանան, ջուրն էլ 5 տարի չի թանկանա, բայց սաղ թանկանում են, պետք է պատասխան տան։ 2018 թվականին հայտարարում է՝ «Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու»։ Դեռ այն ժամանակ փորձեցի մտաբերել, թե նախկինում էդ ու՞մ էին գցում ավտոյի տակ, որ տենց հուզումնալից խոստումներ էր տալիս․ բայց ահա, 2022 թվականին իր շարասյունը հղի կնոջ է ավտոյի տակ գցում, սպանում ու ոչ մի մեքենա շարասյունից չի կանգնում։ Լավ, պատասխան չի՞ տալու, էս մարդը։

Երբ ասում է վարկերի տոկոսները ջրելու ենք, համաներելու ենք ու ոչ մի բան էլ չեն անում, պետք է, չէ՞, էդ անտեր պատասխանատվության մեխանիզմը գործի։ Կամ երբ ասում է արտագաղթի անիվը հետ ենք պտտելու, բայց տարին 70 հազար մարդ գնում է երկրից, ուրեմ պետք է էս խոսքերը անհետևանք չմնան։

Երբ ԱԳ նախարարը, վարչապետը հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղն էլ մեջը, քաջ իմանալով որ դա լկտի սուտ է, բա դատարանի առաջ չկանգնե՞ն։ Իրենք եկան, Ղարաբաղի պատերազմը սադրեցին, չպատրաստվեցին, սխալ պատերազմ վարեցին, արդյունքում հանձնեցին, վաղն էլ ամբողջ Լաչինն են հանձնում, բա այդ ամենը ստի արդյունքում էր, պատասխան պետք է տա՞ն, թե՞ չէ։ Երբ Ալեն Սիմոնյանը գերիների հարազատներին ասում է, թե ընդդիմության ցույցերն են խանգարում, որ ձեր տղերքին բերենք, իսկ ուրիշներին անկեղծանում է, թե չենք բերում, որովհետև նրանք մեզ համար չկան, պետք է գոնե ստի համար պատասխան տան։ Երբ ասում է պետք է իսպառ վերացնենք աղքատությունը, բայց փոխարենը 23 տոկոսից հասցնում է 30 տոկոսի՝ պաշտոնապես, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Երբ ասում է Հայաստանը դառնալու է մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը խոշորանում է, խոշորը դառնում է գերհզոր, բայց 22 հազար բիզնես է փակվում մեկ տարում, պետք է ստի համար պատասխան տան։ Երբ ասում է Հայաստանում մի քանի հազար աշխատատեղերով գործարաններ են բացվելու, ու 4 տարի անց դեռ չկան նման գործարաններ, պետք է պատասխան տան ստի համար։ Երբ ասում է, թե կոռուպցիան իսպառ վերացել է, բայց ամեն օր կոռուպցիոն լիքը փաստեր են հայտնաբերվում, պետք է գործի հենց այդ ստի քրեականացումը։ Մարդն ասել է՝ Հայաստանում չի լինելու զանգով արդարադատություն, հետո նույն մարդը զանգել հարցրել է՝ հը, կալանքը ե՞րբ կլինի․ նույն մարդը ասել է մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտված է, հետո ասել է՝ ոչ մի բանն է բացահայտված չէ։ Երբ ասում է բանավոր փոխըմբռնմամբ եմ հանձնել, հետո ասում է՝ ես ե՞մ տենց բան ասել, պետք է հենց այնպես չանցնի էս խոստովանությունը։ Երբ ասում է՝ երբ էլ պատերազմը կանգնեցնեի, պետք է Շուշին տայի, հետո պարզվում է, որ Շուշին հանձնելու թեմա չի եղել կանգնեցնելու պարագայում, պետք է պատասխան տա։ Երբ ասում են Հայաստանում բացվել են նոր աշխատատեղեր, բայց պարզվում է ընդամենը մեկ հաստիքն են բաժանել երկու մասի, պետք է ստի համար պատասխան տան։ Երբ ասում են մենք գալիս ենք ձեզ փրկելու, հետո ասում են՝ մենք հո նվիրյալ չե՞նք, որ 500 հազար դրամով աշխատենք, ուրեմն ստի համար պետք է պատասխան տան։ Երբ ասում է տարեվերջում կունենանք երկնիշ տնտեսական աճ, տարեվերջում դրա կեսն է լինում, պետք է նրանով զբաղվի դատախազությունը, ոչ թե մի հատ էլ ասի՝ կատակ եմ արել։

Հետաքրքիր է, որ այս ամենի ֆոնին հայտարարում են․ «Մեր ամենակարեւոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, սխալվելուց հետո ներողություն խնդրելու ուժը ունենալն է», բայց նաև ասում են՝ ամեն ինչ ճիշտ ենք անում, եթե դաժե ստում ենք՝ ճիշտ ենք անում։ Էս ամենի հեղինակը գնում է ժողովրդի հետ հանդիպման ու ասում է՝ դուք էսքան ժամանակ պետք է իմացած լինեիք ոնց սուտը ճշտից տարբերեք։ Ի՞նչ ասես։

Ստերի շնորհիվ տեղի է ունեցել իշխանափոխություն, ստերի պատճառով աղքատացել ենք, երկիր են հանձնել, ստերի շնորհիվ իրենք հարստացել են։ Այս իշխանության ստերը կյանք են արժեցել, պետություն են արժեցել։ Այ սրա համար է պետք սուտը քրեականացնել։ ՔՊ-ն ասում է՝ սուտը քրեականացնելը դեմ է խոսքի ազատությանը։ Նրանք դա հավասարեցրել են իրար։ Երբ մարդիկ երկիր էին սարքում, սրանք ստով այդ կառուցումը ներկայացնում էին քանդում ու թալան։ Ստի վրա է հիմնված ասօրվա իշխանությունը։

Կարճ ասած՝ սուտ խոսացող կառավարությունը պետք է բանտ նստի։ Պետք է պետական պաշտոնյան սուտ խոսելուց իմանա, որ պատժվելու է, եթե չհասնի իր խոստման կատարմանը ։ Պետք է պետության կառավարումից իսպառ բացառվի սուտը, պոպուլիզմը, անպատասխանատվությունը․ կյանքի հարց է, չեմ չափազանցացնում։

yerevan.today