Գոնե բերաններդ փակեք՝ տեղներդ նստեք… Այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին, թե քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում, կտրուկ պատասխանել է՝ «ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է բանակն ու Արցախը և մեր պետության սահմանները, մնացած սաղ ուզում են իրար ուտեն, ինձ հետաքրքիր չի»։
Մովսես Հակոբյան, ի՞նչ է նշանակում՝ մնացած սաղ ուզում են իրար ուտեն։ Դու հասկանալով ե՞ս խոսում, գիտակցում ե՞ս, թե ինչ ես խոսում, թե սկսեմ խոսել բաների մասին, որոնց մասին ժամանակ դեռ չի եղել։
Գոնե բերաններդ փակեք տեղներդ նստեք, էս ինչ մարդկանց զանգվածային վիրավորելու ձև է։
Դրա տեղը գա այնքան կասեմ, այնքան կհիշեցնեմ, կյանքներդ դեմներդ կգա։
Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի հայտարարություն չէր անի, որովհետև, օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ ազգային հարցերի ու առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրավունքի, բանակի վերականգնման, արդիականացման և սահմանների անառիկության համար են պայքարում։
Սա էլ Սուրեն Պապիկյանին գովելու երկրորդ փուլն է՞, թե՞ դեռ չես հասկացել, թե ում հետ գործ ունես։
Այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Նիկոլի ԳՇ պետը, վերահսկողականի պետն եղել, Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել ու բանակի շոուների մասը դարձել։
Հուսով եմ, որ այս թեմային այլևս չեմ անդրադառնա»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են