Կկորցնենք Լաչինի ճանապարհը․ Նիկոլի ու Ալիևի միջև պայմանավորվածություն կա, ճանապարհ է կառուցվում
Երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, մենք մինչև այսօր պատշաճ բացատրություն ու պարզաբանում չունենք՝ արդյոք Հայաստանի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք դիմել են ճիշտ հոդվածներով ու կանոնակարգով ու ինչ պատասխան են ստացել, այս իմաստով իրենց քայլերն ու գործողությունները շարունակում է մնալ անհասկանալի։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ադրբեջանի կոմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ ու կարծես Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն դավադիր համաձայնություն, որի համաձայն՝ հայկական կողմը կկորցնի Բերձորի՝ Լաչինի ճանապարհը, այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ հայկական գյուղեր ու, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Սա նշանակում է՝ ամբողջական գտնվելու ենք կախման մեջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք»,- հավելեց նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը