Բագրատ Եսայանին ձերբակալելու որոշում կա՝ նոյեմբերի 9-ի գործով
Բագրատ Եսայանի բերման ենթարկվելը քաղաքական հետապնդման հերթական օրինակն է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը:
«Բագրատ Եսայանը բերման է ենթարկել նոյեմբերի 9-ի գործով: Կա ձերբակալելու որոշում, եւ որքան հասկանում եմ՝ կտանեն կալանքի: Այս գործի շրջանակում որեւէ ծանուցագիր չի ուղարկվել Բագրատ Եսայանին: Այս գործը հարուցել են, որպեսզի անհրաժեշտ մարդկանց ձերբակալել, ճնշեն: Շարժման ակտիվությունից հետո հին գործերը հիշում են եւ որպես մահակ օգտագործում: Օրինակ՝ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն քրեական գործով, կալանավորվել է շարժման ժամանակ: Բագրատ Եսայանը նաեւ «Երկիր մեդիայի» տնօրենն է, եւ ԱԱԾ աշխատակիցների մուտք գործելը լրատվամիջոց հիշեցնում է 1990-ականները, Լեւոն Տեր Պետրոսյանի ձեռագիրն եմ ես այստեղ տեսնում: Պարզ է, որ այս իշխանությունը ցանկանում է ազատ խոսքը լռեցնել եւ «Դաշնակցության» նկատմամբ ճնշում գործադրել»,- նշեց Հարությունյանը:
Հայտնել էինք, որ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ եւ նրան տարել ԱԱԾ:
Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման գիշերը մի խումբ դաշնակցական երիտասարդների հետ Ազատություն ռադիոկայանի շենք մուտք գործելու միջադեպով։
Երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները հիմա են որոշել գնալ Եսայանի հետեւից եւ չի բացառվում, որ նրան կալանավորեն։
Նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 38-225, զանգվածային անկարգություններ, որով նախատեսված է պատիժ 3-ից 10 տարի ժամկետով, կախված մասից եւ 164-ի առաջին մասով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը պատժվում է տուգանքով։ Այս մեղադրանքով 2 տարի անց կալանավորման սանկցիա պահանջելը, պարզ է, որ միանշանակ քաղաքական հետապնդում է, գուցե կապված նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործունեության հետ, որն այս շրջանում ուղիղ եթերով ապահովում է ընդդիմության գործողությունների լիարժեք լուսաբանումը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար