ՀՀ իշխանությունները Թուրքիայի առաջադրած երեք նախապայմաններից երկուսն արդեն բավարարել են. Մենուա Սողոմոնյան
44-օրյա պատերազմի վերլուծությունները ցույց են տալիս, որ իրադարձությունները միտված են ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։
«ՀՀ իշխանությունները թեեւ հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն, փաստացի, Թուրքիայի առաջադրած երեք նախապայմաններից երկուսն արդեն բավարարված են՝ ստորագրությամբ իրենք հանձնել են Արցախի ազատագրված հողերը, հանձն են առել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս եւ հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանել են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից»,- նշեց նա։
Ըստ Սողոմոնյանի՝ կասկածներ կան, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխելը կամ հանելն է, քանի որ այն հղում է անում 1990 թվականի անկախության Հռչակագրի 11-րդ կետին, որտեղ նշված է՝ Արեւմտյան Հայաստան, որը «ոսկոր է Թուրքիայի բկին»:
Անդրադառնալով իշխանությունների կողմից արվող այն հայտարարություններին, որ գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ երկկողմ հարաբերություններում բազմաթիվ չկարգավորված շերտեր կան, որ Հայաստանին սահմանակից Կարսի, Արդահանի եւ Իգդիրի նահանգներում, վերջին տասնամյակներին, հայերի ու Հայաստանի հանդեպ բնակչության մեջ խիստ բորբոքված է ատելությունը, կամ, երբ առկա են պատմամշակութային ժառանգության բազմաթիվ հարցեր, երբ առկա են ինքնությանը վերաբերող բազմաթիվ հարցեր»։
Սողոմոնյանն ընդգծեց, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերություններին, ինքը չի առաջարկում լարել հարաբերությունները կամ հրահրել Թուրքիային. «ՀՀ իշխանությունները պետք է դիվանագիտական ճանապարհով եւ ամեն գնով հասնեն նրան, որ Թուրքիան ետ կանգնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Բաքվի հետ համաձայնեցնելուց, հրաժարվի բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծելուց՝ տարանջատելով հարաբերությունների կարգավորման եւ հաշտեցման գործընթացները, այս փուլում միայն կարգավորման խնդիրներ պետք է դրվեն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է անել ինստիտուցիոնալացված ձեւով եւ կոմպետենտ մասնագետների միջոցով՝ Հայաստանում եւ Սփյուռքում առկա պատկերացումները ներառելով բանակցային գործընթացի մեջ»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո