Հունիսի 6-ին, ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակ
Ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Դիմադրության շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Դիմադրության շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Սակայն մենք գիտենք, որ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել Ոստիկանության կողմից։ Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:
Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։
Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոն»-ում կան մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները):
Ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ:
Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով։ Չնայած դրան՝ ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր հանցանքների համար։ Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանը բռնապետության չի վերածվելու։ Հայաստանում Ոստիկանությունը ծառայելու է օրենքին և օրինականությանը, այլ ոչ թե բռնապետի մոլուցքով խելագարին։ Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր։
Վաղը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։
Եվ ուրեմն, հունիսի 6-ին, ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակ։
Աստծով, ոգով, մինչև վերջ»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո