Բերետավորներին ասում եմ՝ հերոսի պապա եմ, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք. զոհված Հայկազ Մկրտչյանի հայր
Ես պահանջում եմ ԴՆԹ հետազոտության անցկացնել սեւբերետավորներին, որ պարզաբանվի՝ որտեղից են բուծվել այդ էակները։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, որը նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում սեւբերետավորների կողմից բռնության է ենթարկվել։
«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հանգիստ կանգնած էի, պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել, զգացվեց որոշակի շարժ, ես ոչ մի գործողություն չէի կատարում։ Երբ ոստիկանները վահաններով մոտեցան մայթին, ես մայթի անկյունում կանգնած էի, նայում էի շարքին ու ասացի՝ այս տղան, իմ տղան հազարավոր թուրք է սպանել, ես նկատեցի՝ իրենք նայում են Հայկազիս աչքերին ու հասկանում էին՝ ով է իրենց դեմը կանգնած։ Հանկարծ իրենց հետեւից շատ ակնթարթային սեւբերետավոր վազեց վրաս, բռնեց ձախ թեւս եւ քաշեց իրնեց ոհմակի մեջ։ Երբ ընկա այդ ոհմակի մեջ, տղայիս նկարով իմ վերնաշապիկը վայրկյանական պատռեցին։ Վայրկյանում տասը հարված էի ստանում գլխիս, գլուխս իջեցրինք ներքեւ ու զգում էի ինչքան հարված եմ ստանում։ Ասում եմ՝ հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Հարվածները դադարեցին, ձեռքերս ոլորեցին, արագ տեղափոխում էին ինչ-որ տեղ»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը։
Զավեն Մկրտչյանի խոսքով՝ իշխանությունը հատուկ ցույց է տալիս, որ իրենց զոհվածների ծնողներն էլ չեն կարող կանգնեցնել. «Որպեսզի հասարակությունը վախենա։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը նման բաներից վախեցող չէ։ Ո՞նց կարող է դա կատարվել մեր երկրում, որտեղ իմ զավակը, հազարավոր տղաներ իրենց կյանքն են զոհել, որպեսզի մենք այս բախտին արժանանա՞նք»։
Նշենք, որ Հայկազ Մկրտչյանի ծառայությունն անցել է Տավուշում, 44-օրյա պատերազմին հոկտեմբերի 14-ին իր մարտկոցի հետ տեղափոխվել է Արցախ։ Նա վիրավորվել է «Բայրաքթարի» հարվածից՝ հոկտեմբերի 29-ին՝ Կարմիր Շուկայի մատույցներում։ Հայկազ Մկրտչյանը մահացել է նոյեմբերի 9-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար