Շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք պատասխանատվությունից չեն խուսափում. «Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր մենք այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ։ Մենք կարող էինք շատերի պես խուսափել նաեւ այդ պատասխանատվությունից, զբաղվել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենայինք, իմիտացիա անեինք, քննադատեինք ու անտարբերությամբ տեսնեինք մեր երկիրը ոնց են կտոր-կտոր հանձնում թշնամուն։ Մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել ենք, մտնում ենք այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով դա ինչ է նշանակում ու գնում ենք մինչեւ վերջ»։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Ոստիկանության վերջին օրերի գործողությունները հուշում են, որ շարժումը ճիշտ ընթացքի մեջ է. «Իրենք հաշվարկ ունեին, որ շարժումը մարելու է, մարդիկ հոգնելու են, տեսնելու են ձգձգվում է։ Տարբեր մեթոդներով փորձել են մաշեցնել շարժումը ու հետո փորձեն երկիրը կտոր-կտոր հանձնել։ Մայիսի 28-ի այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ այստեղ եւ Արցախում, դրանից հետո հետեւած պրոցեսները, 3 տասնյակ քաղաքական ուժեր, մտավորականներ, հասարակական կազմակերպություններ միացան այս պահանջին, սկսվեց սրանց ոչ ադեկվատ, բռնի գործողությունները»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո