Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանը Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը ԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահը Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Եթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. Թրամփ Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով Կուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ

Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Հայաստան

Պողպատե մանդատն իրականում անբարոյականության մանդատ է

168.am-ը գրում է.

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը գոյություն ունեցող բարոյականության ճգնաժամի պրակտիկ դրսևորումն է։ Իսկ բարոյականության ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա հաղթահարման հնարավորությունները գտնվում են սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականությունն ու բարոյականությունը գտնվում են դիալեկտիկական կապի մեջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականությունն ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։ Գործնական հարթությունում, սակայն, քաղաքականությունը նույնացվում է անբարոյականության հետ, քանի որ այդպիսին են այն դարձնում դրանով զբաղվողները։

Հայաստանում հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում նա պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականության ճգնաժամի խորացմանը։

Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանել է, որ մեղավոր է պատերազմի համար, ուղիղ տեքստով ասել է, որ կարող էր կայացնել որոշումներ, որոնց արդյունքում պատերազմը կունենար նույն ելքը, «իհարկե, առանց զոհերի»։ Այսինքն՝ մարդը խոստովանել է սեփական հրեշավոր մեղավորությունը, բայց դրա համար պատասխանատվություն չի կրել։ Սա հանրային բարոյականությանը հասցված մեծագույն վնաս է, քանի որ պահպանելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուղերձ է հղել այն մասին, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։

Հայաստանն այսօր ապրում է հենց այդ՝ անպատժելիության համախտանիշով. բոլորը գիտեն, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։ Բոլորը գիտեն, որ կարելի է լինել անբարոյական։ Հանրային անբարոյականությունը շատ ավելի վտանգավոր է ու կործանարար, քան կենցաղային անբարոյականության նույնիսկ ամենազազրելի դեպքերը։ Առանց բարոյականության հասարակությունը կարմիր գծեր ու արգելակներ չունեցող մարդկանց հավաքականություն է, որը հանուն այսրոպեական շահի պատրաստ է առանց բացառության ամեն ինչի։

Եվ «պողպատյա մանդատը», որի մասին ամեն առիթով հիշատակում է Նիկոլ Փաշինյանը, իրականում անբարոյականության մանդատ է, քանի որ նրա իշխանությունն այն օգտագործում է ամեն գնով «խաղաղություն հաստատելու» համար՝ փողոցային անբարոյականի հանգույն։ Կենցաղային ու համապետական անբարոյականության տարբերությունն այն է, որ առաջինը համարվում է պոռնկությունը, իսկ երկրորդը ներկայացվում է՝ որպես «արտաքին քաղաքական կառուցողականություն»։

Բայց իրերի դրությունն անվանումներից չի փոխվում։ Ինչպես որ չի փոխվում աշխարհի վերաբերմունքը. և փողոցում ծառայություններ մատուցողին, և՛ համաշխարհային քաղաքականության միջանցքներում քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվողներին վերաբերվում են նույն կերպ՝ գուցե այն տարբերությամբ, որ երկրորդների թեյավճարը թողնում են շվեյցարական բանկի որևէ հաշվեհամարին։

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը խորքային առումով կարող է լուծվել միայն բարոյականության ճգնաժամի հաղթահարումից հետո։ Բայց դա գործնականում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր հանդիսանում են բարոյականության ճգնաժամի հիմնական աղբյուրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Անբարոյական հետևանքներով։

Ավելին՝ 168.am-ում: