Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Երկրի ղեկին մի մարդ է, ով մեզ տարավ պատերազմի, քանդեց մեր տները, հիմա էլ ասում է՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է

 

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

- Քսան օրից ավելի է ընդդիմադիրները դուրս են եկել փողոցային պայքարի: Փողոցում ամեն օր հանդիպում ենք տարբեր քանակությամբ մարդկանց: Ընդդիմադիր դաշտից նշում են, թե «Դիմադրության» շարժումն օր օրի թափ է առնում, իշխանություններն իրենց հերթին պնդում են, թե շարժումը ձախողված է՝ մարում է: 

-Ընթանում է պայքար: Պարզ է՝ ում դեմ պայքարում են, նա պետք է հոգեբանորեն ինքն իրեն ներշնչի, թե պայքարը հաջողված չէ, թափ չի առնում, մարում է, 30 հազարի փոխարեն մասնակցում է 3000 քաղաքացի և այլն: Ես իրենց հասկանում եմ, իրենք հոգեբանորեն պատրաստ չեն այս ամենին, դա գալիս է իրենց թիմի առաջնորդներից, որովհետև չգիտես ինչու, իրենց ներշնչել են, թե իրենց թիմը պետք է Հայաստանը հավերժ կառավարի, անկախ բոլոր արհավիրքներից, որ բերեցին մեր ու մեր երկրի գլխին: Ես հասկանում եմ նրանց այս մոտեցումը, հասկանում եմ նաև նրանց, ովքեր այս շարժումը փորձում են անհամեմատ ավելի լավ ներկայացնել, թե իբրև շարժումն անթերի է, և այլն, և այլն: Խնդիրն այստեղ ոչ թե սա է, այլ այն, որ այս մարդն այլևս ի վիճակի չէ ադեկվադ որոշումներ ընդունել և դա մենք շատ վաղուց ենք հասկացել։ Մինչ այս պահը, եթե նա հրաժարական չի ներկայացրել, ուրեմն մենք դեռ լավ չենք աշխատում, չենք կարողացել իրեն հասկացնել, թե ինչպիսի աղետ է բերել մեր երկրի գլխին: Ես անգամ խոսել եմ մի հոգեբույժի հետ, ով ևս փաստեց, որ եթե մարդն ամեն ինչ բարդում է դիմացինի վրա, դիմացինն է մեղավոր ամեն ինչում, ուրեմն կա լուրջ խնդիր: Ասում ես՝ պատերազմ, ասում է՝ նախկիններն են մեղավոր, ասում ես՝ տնտեսությունը վատ վիճակում է, ասում է՝ նախկիններն են մեղավոր, ասում ես՝ ժողովրդի կենսամակարդակը վատացել է, ասում է՝ նախկիններն են մեղավոր, ասում ես՝ Շուշին հանձնեցիր, ասում է՝ նախկիններն են մեղավոր: Սրանում նաև մենք բոլորս ենք մեղավոր: Մեղավոր ենք, որ քաղաքացին տրանսպորտի մեջ նստած, վախեցած դեմքով նայում է շուրջը և ոչինչ չի անում: Մեղավոր են նաև նրանք, կլինի գործարար, թե չինովնիկ, ովքեր իրենց անձնական բարեկեցության համար ասում են՝ ոչինչ, թող երկիրը քանդվի, բայց ես այս պահին փող աշխատեմ: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է մտածենք ամեն օր: Մենք չունենք նահանջելու տեղ: Մենք ասելով նկատի ունեմ պայքարի դուրս եկած ընդդիմությանը: Այսօր լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած: Երկրի ղեկին մի մարդ է, ով մեզ տարավ պատերազմի, բերեց պարտություն, քանդեց մեր տները և հիմա էլ ասում է Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, այն դեպքում, երբ իր ղեկավարած երկրի ոստիկանը բոլորիս աչքի առաջ մարդ է խեղդում՝ անասնական մղումներով: Դուք տեսա՞ք Արծվիկ Մինասյանի հետ ինչ արեցին: 

-Ինչի՞ արդյունք է ոստիկանների այսօրինակ ագրեսիան: 

-Շատ բարդ ու ծավալուն թեմա է, միայն այսօրվա մասին չէ խոսքը: Խնդիրն այն է, թե ինչ համակարգով և ի՞նչ ձևով են ընտրվում նրանք: Արդյո՞ք նրանք հոգեբույժի մոտ բուժզննում են անցնում, արդյո՞ք նրանք գիտեն հայոց պատմության գոնե ամենակարևոր կետերը: Ես չեմ հասկանում այն ոստիկանին, ով խեղդում է հայ մարդուն բողոքի ակցիա իրականացնելու համար: 

-«Դիմադրության» շարժման հանգուցալուծումն ինչպե՞ս եք Դուք տեսնում:

 -Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որն այս պահին անհրաժեշտություն է: Հետո մեզ բոլորիս ծանրագույն աշխատանք է սպասվում: Նախքան սա մենք պետք է այս մարդուն բացատրենք, որ Խաչատուր Սուքիասյանը չի որոշում, ինքը հրաժարական տա՞, թե՞ չտա: Ոչ էլ Ադրբեջանն ու Թուրքիան են որոշում ինքը հրաժարական կտա, թե ոչ և ոչ էլ որոշում է Լին Թրեյսին: Նա պետք է հրաժարական տար դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Սա աննորմալ մի երևույթ է, այս ամենը չպետք է լիներ, անբնական ու աննորմալ մի իրավիճակ է ստեղծվել երկրում: Անգամ ավտոբուսի վարորդը, որ վրաերթի է ենթարկում մեքենան, հեռանում է աշխատանքից: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ ինչ եղավ, երբ Ռուսաստանում հայ վարորդն ավտոբուսը վրաերթի էր ենթարկել: Ընդամենն անկախ իր կամքից վթարի էր ենթարկվել, բայց մարդուն դատեցին, անգամ խայտառակեցին: Սա տարավ մեր զավականերին…. նայում ենք լուսամուտից դուրս, ուզում ենք մեր երեխաներին տեսնենք: 

-Ձեր կարծիքով՝ պայքարը դեռ որքա՞ն կարող է տևել: 

-Տևելու է այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Այս պայքարն իսկապես Հայաստանի արժանապատվության համար է: Պետք է շարունակենք պայքարել: Չենք կարող ասել, ժողովուրդ ջան, թող Ոսկեպարի տարածքն էլ տա, Տիգրանաշենն էլ տա, Տավուշն էլ տա, Սյունիքն էլ տա, Սոթքի հանքն էլ տա, ոչինչ՝ տղա ա, ուզում ա տա, թող տա: Չի լինելու այդպես, պետք է մինչև վերջ գնանք ու գնալու ենք: