Թուրքիայի և Իրաքի վարչապետները քննարկել են Իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարման հետ կապված հարցերը
Այսօր, սեպտեմների 28-ին, տեղի է ունեցել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են Իրաքյան Քուրդիստանից դեպի Թուրքիա նավթի մատակարարման շուրջ մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացնում է «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, կողմերը պայմանավորվել են, որ Քուրդիստանից նավթի մատակարարման հետ կապված բոլոր հարցերը պաշտոնական Անկարան քննարկելու է միայն պաշտոնական Բաղդադի հետ: Բինալի Յըլդըրըմը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան չի ընդունում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները՝ շարունակելով հանդես գալ հօգուտ Իրաքի տարածքային ամբողջականության:
Zham.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ