Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։
Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց։
Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։
Նաև անկասելի…
Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին։
Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։
Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։ Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...