-4 կգ 3 օրում. ինչպես է Սոֆի Լորենն արագ նիհարում մակարոնի օգնությամբ
Սոֆի Լորենը համարվում է մեր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Հատուկ եռօրյա դիետան օգնում է նրան պահպանել գեղեցիկ կազմվածքը, որի դեպքում կարող եք նիհարել մինչեւ 4 կիլոգրամ։ Դերասանուհին չի ընդունում խիստ սահմանափակումներ, հետեւաբար նույնիսկ նիհարելու ընթացում չի կարող հրաժարվել իր սիրելի մակարոնեղենից։
Բեռնաթափվելիս Սոֆին իրեն թույլ է տալիս սպագետտի օրը մեկ անգամ։ Սովորաբար սա 100-120 գրամ փոքր չափաբաժին է՝ առանց սերուցքային եւ այլ բարձր կալորիականությամբ սոուսների ավելացման։ Լորենը սովորաբար պատրաստում է իր մակարը եւ դրա համար օգտագործում է միայն ցորենի կոշտ սորտեր: Ճաշատեսակին որպես հավելում են ծառայում հասած լոլիկները, ցուկինին եւ այլ բանջարեղեն, ինչպես նաեւ մի քիչ ցածր յուղայնությամբ պանիր։
Սոֆիի դիետայի մեկ այլ կարեւոր սկզբունք է օրական 3 անգամ սնվելը՝ առանց խորտիկների: Ընդհանուր առմամբ, օրական սննդակարգը պետք է տեղավորվի օրական 1000 կալորիայի մեջ։ Բացի այդ, կարեւոր է ֆիզիկական ակտիվությունը։
Դիետոլոգները զգուշացնում են, որ նման սննդակարգին չի կարելի երկար հետեւել, ուստի երեք օրը դրա համար ամենաօպտիմալ ժամանակն է։ Դրանից հետո ավելի լավ է անցնել ավելի հավասարակշռված ու բազմազան մենյուի եւ անհրաժեշտության դեպքում կազմակերպել նման բեռնաթափումներ։
Ահա, թե ինչպիսի տեսք ունի Սոֆիա Լորենի եռօրյա դիետայի մենյուն։
Օր 1
Նախաճաշ․ թարմ քամած նարնջի հյութ եւ փեած ձու։
Ճաշ․ բանջարեղենային աղցան, մի կտոր եփած հնդկահավի միս եւ մի քիչ թեթեւ պանիր։
Ընթրիք․ կոշտ ցորենի մակարոն ծովախեցգետնով եւ կանաչ բանջարեղենով, խնձոր՝ աղանդերի համար:
Օր 2
Նախաճաշ. ամբողջական հացահատիկի շիլա ցածր յուղայնությամբ մածունով:
Ճաշ․ կաթնաշոռ եւ մրգային աղցան:
Ընթրիք․ թռչնամսի կոլոլակներով մակարոն եւ կանաչ աղցան, տանձ:
Օր 3
Նախաճաշ. հացահատիկային տոստ ցածր յուղայնությամբ պանրով
Ճաշ․ խաշած հավի կրծքամիս եւ հազար:
Ընթրիք․ լազանյա ցածր կալորիականությամբ պանրով եւ բանջարեղենով աղցան, դեղձ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է