Սկրաբեր՝ մարմնի համար
Տնային պայմաններում նույնպես կարելի է մարմնի մաշկը սնուցող սկրաբեր պատրաստել։ Այս սկրաբերը կօգնեն ազատվել մաշկի մահացած բջիջներից եւ ավելի հարթ ու երիտասարդ տեսք կհաղորդեն դրան։ Բայց առաջարկվող սկրաբերի ամենակարեւոր առավելությունն այնն է, որ դրանք պատրաստվում են շատ հեշտ ու արագ։
Շաքարով սկրաբ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կես բաժակ շագանակագույն շաքարավազ
- Կես բաժակ նուշի յուղ
- 10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ
- 10 կաթիլ վիտամին Е
Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո, ստացված զանգվածը մերսող շարժումներով կարելի է քսել խոնավ մաշկին՝ թողնելով մոտ 5-10 րոպե։ Այնուհետեւ, մաշկը պետք է լվանալ տաք ջրով։
Աղով սկրաբ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կես բաժակ ծովի աղ,
- Կես բաժակ բուսական յուղ
- 12 կաթիլ ռոզմարինի կամ նարդոսի եթերային յուղ
Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել եւ օգտագործել շաքարով սկրաբի ցուցումներով։
Սուրճով սկրաբ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Երկու բաժակ աղացած սուրճ
- Կես բաժակ շաքար (Եւ սպիտակ, եւ շագանակագույն),
- Մեկ ճաշի գդալ բուսական յուղ
- 10-15 կաթիլ դարչինի եթերային յուղ
Կրկին բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել, սկզբում քսել խնդրահարույց հատվածներում (հատկապես եթե ցելյուլիտի խնդիր ունեք), իսկ հետո տարածել ամբողջ մարմնի երկայնքով։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է