Աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվեց
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվել է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ:
«Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել եմ»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է