Ինչո՞վ է օգտակար մանանեխը
Մանանեխն ունի ավելի քան 300 օգտակար հատկություն՝ ըստ սննդաբան Անդրեյ Զոլոտարեւի (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ մանանեխի կծու սորտերն ունեն հակասեպտիկ եւ հակահելմինտիկ ազդեցություն։
«Գրեթե 3000 տարի այս ապրանքը եղել է մարդկանց սեղաններին: Առաջին պատճառը, թե ինչու է մանանեխը սկսել օգտագործել, նրա հակասեպտիկ եւ հակահելմինտիկ հատկություններն են: Եթե սննդակարգում կա կծու մանանեխ, ապա ձեր աղիքները պաշտպանված կլինեն տարբեր մակաբույծներից եւ բակտերիալ վարակներից»,-ասել է նա։
Մասնագետի խոսքով՝ մանանեխի քիչ կծու տեսակները բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը, մեծացնում ստամոքսահյութի արտադրությունը եւ օգնում օրգանիզմին ավելի արդյունավետ կերպով յուրացնել ծանր սնունդը:
Մասնագետի խոսքով՝ մանանեխը լայնացնում է նաեւ արյունատար անոթներն ու իջեցնում արյան ճնշումը։
Սակայն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել մանանեխի նկատմամբ եւ չչարաշահել այն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է