Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Գործողությունների հարաճուն շարք է պլանավորված, որը պետք է իրականացնենք փողոցում` ԱԺ-ից դուրս․ Սեյրան Օհանյան

 

«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով` որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Միևնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Պետք է առաջնորդվել ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և հետևանքների հաղթահարման սկզբունքով: Իսկ հարաբերությունների հաստատումը չի կարող որևէ կերպ խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը, և այն երաշխավորելու Հայաստանի հանձառության կատարումը, չի կարող ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը: Սակայն, այս բովանդակությամբ նախագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներն անգամ չեղարկվեցին, որը պետք է տեղի ունենար երեկ, ինչի մասին մեզ հետ զրույցում փակագծեր բացեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

– ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ օրվա քաղաքական իշխանությունը մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է խորհրդարանում Ձեր խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել: Կմանրամասնե՞ք, թե ինչ պատճառաբանությամբ:

– Օրվա իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը և ԱԺ սահմանադրական կանոնակարգ-օրենքը, թույլ չի տվել լսումներ իրականացնել` ինչ-որ տեխնիկական հարցերի հետ կապելով: Նրանք ասում են, թե ապրիլի 22-ին լինելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: Մինչդեռ հենց սա հաշվի առնելով է, որ մենք ապրիլի 21-ին էինք լսումները նախատեսել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցերով, որի հիմնական նպատակն այն «կարմիր գծերի» հայտարարումն է, որոնք գոյություն ունեն «Հայաստան» դաշինքի համար: Եվ երկրորդ` դրանով նախազգուշացնելու էինք ՀՀ իշխանություններին, որ կուրորեն չի կարելի գնալ ու մտնել թուրք-ադրբեջանական այդ խաբկանքի մեջ: Թուրքական բանակցային խորամանկությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարական քայլերն այնպիսին են, որ միանշանակ Հայաստանի իշխանությունները մտնելու են այդ խաբկանքի մեջ:

– Ըստ էության, իշխանությունն ասում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի վերաբերում Արցախին, այլ այն զուտ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին է: Սա նշանակում է, որ Հայաստանը կամաց-կամաց հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց:

– Մեզ համար «կարմիր գիծ» է այն, որ Հայաստանի հանրապետությունը պետք է շարունակի հանդիսանալ Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այդ առումով հայկական բանակն այն կառույցն է, որը պետք է արագ տեմպերով վերականգնի իր մարտունակությունը: Մյուս «կարմիր գիծն» այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբևիցե չի կարող լինել: Բայց այսօրվա իշխանությունների կողմից ընդունված 2021-26 թթ. ծրագրում, նաև 2021 թվականին հաշվետվության մեջ նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է հանդիսանում խաղաղությունը: Մինչդեռ խաղաղությունը չի կարող երաշխիք լինել, այն անվտանգության հիմնարար արժեք է, որոշակի համակարգային գործողությունների արդյունք: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքները երկու հարթակում են. առաջինը ազգային հարթակն է` հայկական բանակը, բոլոր ուժային կառույցներն ու մեր միասնականությունը, սոցիալ-տնտեսական մեր գործունեությունը, երկրորդ հարթակը միջազգային երաշխիքներն են, այսինքն` Հայաստանի և Արցախի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը: Լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ, ստեղծագործական քաղաքականոթյունն է, ռազմավարական և մանավանդ մարտավարական բանակցային քայլերն են, որոնք պետք է տանեն խաղաղության:

– Իշխանությունն էլ է վստահ, որ «խաղաղության դարաշրջան» է բացելու` ադրբեջանական նախապայմաններն ընդունելով: Եվ դեռ զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է դրան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ոչ ոք չի ասում, որ խաղաղություն տարածաշրջանում չպետք է լինի, բայց խաղաղության համար պետք է լինեն պայմաններ: Նախ այդ խաղաղությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մենք մեծ քար կնետենք Արցախի ճակատագրի վրա` նրա հեռանկարը դարձնելով անորոշ: Եվ արդյոք նույն Ադրբեջանը ցանկանում է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե` պատրաստ է, ապա օր առաջ իր զորքը ՀՀ տարածքից և սահմաններից պետք է հետ քաշի: Իհարկե, մյուս նախապայմաններն էլ մեզ համար անընդունելի են: Ու ՀՀ իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, սահմանների մասին չեն մտածել: Ընդհակառակը` նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնել միայն մայրաքաղաքում` ոստիկանական զորքերով, «կարմիրբերետավորներով»։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենց աթոռները: Իսկ խելացի ղեկավարությունը կմտածեր իր երկրի սահմանների մասին, բայց հայրենիք հասկացությունն իրենց մոտ չկա, իրենց մոտ կա միայն իշխանություն հասկացությունը։ Եվ այս պայմաններում կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման, մեզ համար անընդունելի է։ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ և այդ պայմաններում գնալ խաղաղության, նշանակում է հետագայում երկիրը տանել տնտեսական ճնշումների, փոխել ժողովրդագրական պատկերը Հայաստանում: Այս առումով բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն:

– Ի վերջո, այս վտանգավոր գործընթացը կասեցնելու համար ե՞րբ է «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողներին սատարելուց զատ, ինքն անցնելու խոստացված գործուն պայքարին, թե՞ դեռ խորհրդարանական գործունեության հետ հույսեր եք կապում:

– Մենք վաղուց ասել ենք, և այսօր էլ ասում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը շարունակում է իր գործունեությունը և շարունակելու է` որպես պատգամավորական խումբ և դաշինք: Բայց նաև գործողությունների մի մեծ, հարաճուն շարք պլանավորված է, որը պետք է իրականացնենք փողոցում` Ազգային ժողովից դուրս: Դրա մասին հայտարարություն կտարածենք, և մոտ օրերս դուք կտեսնեք այդ գործողություններն իրականացնելիս: Բացի դրանից, վերջին իրադրությունից հետո, երբ ճնշումներն Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական դարձան, մենք կազմակերպեցինք ի աջակցություն Արցախի` դրոշների տեղադրումներ: Իհարկե, դրոշը խորհրդանիշ է` արժանապատվության, պատվի, փառքի, բայց, միևնույն ժամանակ, նաև խորհրդանիշ է, որ մենք Արցախի ժողովրդի կողքին ենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք Արցախի իրավունքները: Այնպես որ, էլի եմ շեշտում, որպես դրան շարունակություն, գործողությունների մի ամբողջ փաթեթ է ձևավորված, որը հարաճուն ընթացք կստանա»։