Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Թոփ-լուրեր

Ալիևին ՌԴ-ն և Արևմուտքը հասկացրին՝ ԼՂ-ի հարցը կա․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ -Պարո՛ն Նազարյան, Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ-ի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ։ Ես ուսումնասիրեցի «Հայաստան» դաշինքի պաշտոնական էջերը, կայքը, սակայն որևէ հայտարարություն չկար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին։ Ձեր և իշխանության տեսակետը տարբերվո՞ւմ է արդյոք։

-Ոչ թե տարբերվում է, այլ արմատապես է տարբերվում։ Ի՞նչ է նշանակում կարգավիճակի նշաձողի իջեցում, և նմանատիպ այլ հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ նույնիսկ քննարկման ենթակա չէ դա։

Չգիտեմ՝ կգտնվի՞ քաղաքական ուժ այսօր Հայաստանում կամ հասարակական կազմակերպություն, որ ասի՝ «այո՛, ես կիսում եմ կարգավիճակի իջեցման հարցը», իհարկե՝ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և արբանյակ մի քանի ուժերից։ Եվ հետաքրքիրն այն է, որ Արա Այվազյանը, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է պատերազմից անմիջապես հետո՝ մինչև 2020 թվականի մայիս, պաշտոնապես հայտարարեց, որ նույնիսկ իր պաշտոնավարման ընթացքում կարգավիճակի իջեցման հարց քննարկման ենթակա չի եղել։

Այսինքն՝ ստացվում է մի պատկեր, երբ բոլորը պնդում են, որ չի եղել նման բան, բայց մեկ հոգի կա, որ ասում է՝ ոչ, կա այդ հարցը և մեզ պարտադրվել է։

-Միգուցե վերջին միջազգային զարգացումներով պայմանավորվա՞ծ է այդ օրակարգն ի հայտ եկել։ Հասկանալի է, թե Մինսկի խմբի ճակատագիրն ինչպիսին կարող է լինել, երբ չի շարունակվում Ռուսաստանի և Արևմուտքի համանախագահների համատեղ աշխատանքը։

-Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի հետաքրքիր փաստաթղթի վրա՝ խոսքը հայ-ռուսական 30 կետանոց հայտարարության մասին է, որը եթե նայենք, ապա ի տխրություն Իլհամ Ալիևի և նրան սատարող ուժերի՝ այնտեղ օգտագործվում է և՛ Լեռնային Ղարաբաղ եզրույթը, և՛ օգտագործվում է այն եզրույթը, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավանդույթների համաձայն։

Այդ հայտարարությունում նույնիսկ նշաձողի մասին ակնարկ չկա, ավելին՝ պնդում կա, որ անկախ 44-օրյա պատերազմի ելքից և արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնում է և մնում է գլխավոր հարցը՝ կարգավիճակի խնդիրը, և նույնիսկ այսօրվա Արևմուտք-Ռուսաստան անտանելի հարաբերություններին հակառակ՝ նույն հայտարարությունում նշվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատեցվի ավանդույթներին համաձայն։

-Դուք իրական չե՞ք համարում սցենարը, որ Ադրբեջանը կգնա ռազմական սադրանքների, եթե խաղաղության բանակցություններ չսկսվեն։

–Մարտի 8-ից սկսած՝ գազամուղի «վթար» եղավ, որին հաջորդեցին Քարագլխի և Փառուխի իրադարձությունները, որոնք ուղղված էին առաջին հերթին ոչ թե Հայաստանին, Արցախին, այլ ստուգում էին ռուս խաղաղապահներին, թե որքանով են համարժեք ռուս խաղաղապահները ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում։

Այդ ստուգումներն Ադրբեջանին բավական դասեր տվեցին։ Մի շարք հայտարարություններ հնչեցին՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը վերջնագրային տեսք ուներ, որ հանկարծ «չշփոթվի» Ադրբեջանը, պատգամավորներ խոսեցին։

Երեկ Վլադիմիր Պուտինը, ավելի վաղ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հստակ հասկացրին Ադրբեջանին, որ՝ ո՛չ, Լեռնային Ղարաբաղ և կարգավիճակի հարց կա։ Ադրբեջանն այս իրավիճակում չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել։

Եթե վստահ լինեին, որ կհաջողեն ու ծանր հարված չեն ստանա, վաղուց դա արած կլինեին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։