Ջահերով երթը համազգային համախմբմանը հոգեբանորեն պատրաստվելու եզակի շանս է. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չեմ հիշում, թե ապրիլի 23-ի ջահերով երթի երբ եմ առաջին անգամ գնացել, 2009՞։ 2010՞։ Առիթը, կարծեմ, հայ-թուրքական արձանագրություններն էին։
Հետո ընտանեկան ավանդույթի պես մի բան դարձավ. ջահերով երթի էներգիան ինձ ավելի էր ձգում, քան ապրիլի 24-ի (թեպետ միշտ չէր, որ ստացվում էր երթին մասնակցել)։ Շեշտեմ, որ ոչ մի կուսակցության երբեք չեմ հարել, երթին մասնակցել եմ որպես հայ, որի երկու պապն ու մեկ տատը ծագումով թուրքերի զավթած տարածքներից էին։
Բայց կարծում եմ, որ այս տարի ջահերով երթը չպիտի լինի զուտ կորուստները հիշելու, «թշնամու դրոշ վառելու», թրքասեր լիբերալներին հունից հանելու սիմվոլիկ միջոցառում, որովհետև վերջին հարյուր տարում երևի թե երբեք չենք եղել այսքան վտանգված, այսքան խոցելի և այսքան անպատրաստ մեզ պաշտպանելու։
Ջահերով երթը, համոզված եմ, համազգային համախմբմանը հոգեբանորեն պատրաստվելու եզակի շանս է։
Երթի խորհուրդը պետք է լինի ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։
Այն պիտի կապի անցյալը, ներկան ու ապագան։ Կապի 1992-ին Շուշին ազատագրողներին, 2016-ի ապրիլին և 44-օրյա պատերազմում անձնազոհաբար կռվածներին ու Հայրենիքի կորցրած մասերը վաղն ազատագրողներին, մեր երկիրը վերակառուցողներին և հզորացնողներին՝ ապագա զինվորներին ու ինժեներներին, գյուղացիներին ու արհեստավորներին, ձեռներեցներին ու փիլիսոփաներին, մի խոսքով՝ բոլորին։
Մեզ անհրաժեշտ է ամենայն խորությամբ գիտակցել մեր պատասխանատվությունը նախնիների ու ժառանգների առջև. քանի որ ազգային պետություն ենք պարտք թե՛ նախորդ, թե՛ ապագա սերունդներին։
Այնպես որ՝ միասնության երթ։ Ապրիլի 23-ին։
Անկախ կուսակցական պատկանելիությունից-չպատկանելիությունից, տարիքից, ճաշակներից... Եթե ուզում ենք, որ մեր թոռներն էլ արժանապատիվ կյանքով ապրեն և արարեն Հայաստանում, ստիպված չլինելով թաքցնել իրենց ազգային ինքնությունը չար աչքերից»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո