Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը
Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է իտալացի հեղինակներ Մարկո Տոսատտիի ու Ֆլավիա Ամաբիլեի հեղինակած «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը, որը լույս է ընծայել Թուրքիայի հայկական «Արաս» հրատարակչությունը:
Մարկո Տոսատտին ու Ֆլավիա Ամաբիլեն հայտնի են նաև իրենց «Հալեպի բարոնները» գրքով, որը պատմում է Հալեպի՝ հայկական գերդաստանի հիմնած առաջին հյուրանոցի ու դրա շուրջ զարգացող պատմական իրադարձությունների մասին:
Իտալերենից թարգմանված «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը թուրքալեզու ընթերցողին կպատմի Ցեղասպանության տարիներին զենք բարձրացրած և ինքնապաշտպանության դիմած կիլիկիացի հայերի պայքարի ու անցած դժվարությունների մասին: Գիրքը նաև ծանոթացնում է մուսալեռցի հայերի մշակութային առանձնահատկություններին՝ խոհանոցին, ազգային ավանդույթներին ու ապրելակերպին:
Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ