Ինչպե՞ս կարող են դիմահարդարման նյութերը եւ տապակները մեծացնել կանանց դիաբետով հիվանդանալու վտանգը
Դիմահարդարման եւ այրվելուց տապակները պաշտպանող նյութերում պարունակվող քիմիական տարրերը 2 անգամ ավելացնում են կանանց՝ շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։
Հետազոտողները հայտնաբերել են, որ միջին տարիքի կանանց արյան մեջ նկատվել է այնպիսի նյութերի բարձր պարունակություն, որոնք շատ անգամ մեծացնում են վտանգավոր մետաբոլիկ խանգարման առաջացման հավանականությունը։ Խոսքը պեր- եւ պոլիֆտորալկալիական նյութերի (ՊՖՆ) մասին է, որոնք համարվում են «հավերժ», քանի որ ստեղծված են այն բանի համար, որպեսզի երբեք չտրոհվեն շրջակա միջավայրի պայմաններում։
Մասնագետները մոտավորապես 5 000 քիմիական նյութ կապում են առողջական բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ հիպերտոնիան, ժառանգական արատները եւ քաղցկեղը։ Ժամանակի առումով վերջին հետազոտությունը ներառել էր 42-52 տարեկան ավելի քան 3 300 կանանց, որոնց արյունն ուսումնասիրվել էր դեռեւս 1996-1997թթ. եւ ուսումնասիրությունը շարունակվել էր մինչեւ 2017թ.։ Հետազոտողները ստուգել են նրանց արյունը՝ պարզելու համար տարբեր քիմիական բաղադրիչների, ներառյալ ՊՖՆ-ի առկայությունը դրանում։
Այդ նյութերի բարձր խտությունը շիճուկում կապված է եղել դիաբետի առաջացման բարձր վտանգի հետ։ Ընդ որում՝ տարբեր աղբյուրներից այդ բաղադրիչների կուտակման ներգործությունն ավելի վտանգավոր է եղել, քան դրանց առանձին ներգործության դեպքում, նշվել է հետազոտությունում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է