Սա ամենաամոթալի էջն է, որ եղել է մեր պատմության մեջ, դիվերսիա՝ ՀՀ ժողովրդի նկատմամբ․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Սյունիքի Քաջարան համայնքում հանդիպել են ավագանու անդամների հետ, խոսել անվտանգային խնդիրներից, ներքին քաղաքական խնդիրներից, ինչպես նաև գործող համայնքապետի՝ այս պահին կալանքի տակ գտնվելուց։
«Քաջարանի համայքնապետի կալանավորված լինելը ուղիղ հարված է ժողովրդավարությանը։ Խոսել ենք հնարավոր ելքերի մասին, ստեղծված իրավիճակի և ասել ենք, որ այս գործընթացը, որը մեկնարկել է ապրիլի 5-ի ցույցից հետո պարբերական բնույթ է կրելու, այսինքն՝ մեր հանդիպումներն ավելի ինտենսիվ են լինելու, ավելի համագործակցային են լինելու և միանշանակ մենք հասնելու ենք այն արդյունքին, որը մեր առջև դրել ենք։ Մեր գերնպատակը այն է,որ մեր երկրի սահմանները ամուր լինեն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը մշտապես լինի անքակտելի սկզբունք․․․»,-հանդիպումից հետո ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին՝ Արցախ մտնել թույլ չտալուն, Գրիգորյանը նշեց․
«Մենք հասկացանք, որ այս ՔՊ-ական պատգամավորների խումբը և իհարկե Նիկոլ Փաշինյանը հավանաբար մի սադրանք պետք է իրականացնեն, և պարզապես այդքան արագ, այդքան ուղիղ իրենց օպերատիվ կապով, այդքան արագ կապնվել են Ալիևի հետ և Ալիևը արգելել է, որպեսզի պատգամավորները այցելեն Արցախ»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո