Թուրքիայում աղքատ բնակչության թիվն անցել է 16 միլիոնից
Թուրքիայում աղքատ բնակչության թիվն անցել է 16 միլիոնից, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK), գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2016թ.-ին Թուրքիայում հաշվառվել է 16 մլն 328 հազ. սոցիալապես անապահով քաղաքացի: Աղքատների թիվը 2015թ.-ի տվյալների համեմատ անցյալ տարի ավելացել է 5 մլն-ով: Այսպիսով՝ Թուրքիայում աղքատության ցուցանիշը հասնում է գրեթե 22 տոկոսի:
Թուրքիայում ամենաբարձր եկամուտն ունեցող քաղաքացիները, ըստ ընկերության հետազոտության, ապրում են մայրաքաղաք Անկարայում, երկրորդ տեղում է տնտեսական, կրթական ու մշակութային կենտրոն Ստամբուլը, որին հետևում է Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրը:
Ամենացածր եկամուտն ունեն Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի բնակիչները, քիչ են վաստակում նաև բաթմանցիները, շըրնաքցիները, սղերդցիները, ուրֆացիները, վանեցիները և առհասարակ քրդաբնակ շրջանների մեծ մասի բնակիչները:
Թուրքիայում ամենաշատ սոցիալապես անապահով մարդիկ, պարզվում է, բնակվում են Ադանայում և Մերսինում, որտեղ աղքատությունը կազմում է շուրջ 15 տոկոս:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են