Ո՞ր մթերքները կարող են թուլություն եւ քնկոտություն առաջացնել
Որոշ մթերքներ բացասաբար են ազդում մարդու ակտիվության եւ աշխատունակության վրա՝ թուլություն եւ քնկոտություն առաջացնելով: Այս մասին գրում է Eat This, Not That! պարբերականը:
«Գազավորված եւ այլ քաղցր ըմպելիքներն անմիջապես առաջացնում են շաքարի մակարդակի բարձրացում արյան մեջ, որը փոխարինվում է արագ անկումով: Շաքարի մակարդակի այդ տատանումները կարող են բացասաբար ազդել ակտիվության վրա»,- ասել է սննդաբան Լիզա Յանգը:
Գազավորված ըմպելիքի փոխարեն նա խորհուրդ է տվել սովորական կամ հանքային ջուր խմել:
Քաղցրավենիքը նույնպես կարող է հանգեցնել շաքարի մակարդակի բարձրացմանն արյան մեջ եւ թուլություն առաջացնել:
«Այնուհետեւ կարող է հետեւել շաքարի մակարդակի կտրուկ անկում, ինչի պատճառով մարդիկ թուլություն եւ ընդհանուր վատ ինքնազգացողություն են ունենում»,- ասել է «Խոհարարական գիրք՝ առաջին անգամ մայրացածների համար» գրքի հեղինակ Լորեն Մանաքերը:
Նրա խոսքով՝ որքան շատ շաքար է մարդ ուտում, այնքան ուժեղ է լինում քնկոտության զգացողությունը:
Վտանգ կարող են ներկայացնել ոչ ամբողջական հացահատիկային արտադրանքները, որոնք հիմնված են զտված հացահատիկների վրա, քանի որ նույնպես շատ պարզ ածխաջրեր են պարունակում եւ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ:
«Օրինակ սպիտակ հացում եւ մակարոնեղենում օգտագործվող զտված հացահատիկը կարող է հանգեցնել էներգիայի ցածր մակարդակի: Այն արագ մարսվում է, ինչը բերում է արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացման եւ արագ անկման»,- ասել է Յանգը:
Եթե Ձեզ օրվա ընթացքում անհագնստացնում է թուլությունն ու քնկոտությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարավել նաեւ տապակած հավից:
«Դա միանշանակակ համեղ ուտեստ է, սակայն այն ուտելուց հետո մարդիկ իրենց թույլ են զգում: Տապակած սնունդը, ինչպիսին հավի տապական է, դժվար է մարսել, եւ այն «ծանր» է համարվում: Ճարպերի եւ աղի համադրությունը ծանրության զգացողություն եւ էներգիայի նվազում է առաջացնում»,- ասել է Մանակերը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է