Օդից ընկած նոր օլիգարխ, որը միլիարդներ ունի
Նրան որեւէ մեկը չէր ճանաչում: Հանրությանը նրա անուն, ազգանունը ոչինչ չի ասում: Նրա մասին անգամ չէին լսել բիզնես-աշխարհում, բայց նա ընկավ օդից ու միանգամից դարձավ օլիգարխ, այն էլ այնպիսին, որ ունի այնքան մեծ թռչնաբուծարան, որ անգամ հավկիքի շուկայում գին է թելադրում, եւ հասավ նրան, որ հիմա ձուն վաճառում է 70 դրամով: Օդից ընկած միլիարդատերը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը մինչ այդ երկար ժամանակ հնարավոր չէր լինում վաճառել, եւ վերջապես օդից ընկած օլիգարխը գնեց Հովիկ Աբրահամյանի հայտնի, շքեղ ու մեծ առանձնատունը:
Ո՞վ է այս գործարարը, ո՞վ է Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի չլինելով որեւէ մեկին, հայտնի չլինելով գործարար աշխարհում կարողանում է իրեն նման շռայլություններ թույլ տալ: Ո՞վ է նա, որ 5 միլիարդով հյուրանոց է գնում, հսկայական գումար վճարում եւ առանձնատուն գնում:
Եւ ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ առանձնատունը չէր կարող գնել, քանի որ այն քրգործերից մեկի հիման վրա կալանքի տակ էր դրված:
Ո՞վ է այս օդից ընկած մեծահարուստը, որն ընդամենը տարիներ առաջ ավտավթարից հետո դեպքի վայրից փախուստի էր դիմում:
Նարեկ Նալբանդյանը Արգել գյուղից է: Ասում են, որ նա սերտորեն կապված է ոչ անհայտ Ռոմանոս պետրոսյանի հետ: Պնդում են նաեւ, որ նրա բիզնեսները սկսել են ծաղկել 2019-ից: Իսկ բիզնեսները կապված են ջուր վաճառելու, ավազ վաճառելու հետ:
Եւ եթե իշխանությունը հստակ բացատրություն չտա, թե ո՞վ է Նարեկ Նալբանդյանը, որտեղից նրան այդքան գումար, եւ ինչու նա հանկարծ ի հայտ եկավ 2018-ից հետո, ապա հանրությունը իրավունք կունենա մտածել, որ Նարեկ Նալբանդյանը մերօրյա Ֆունտն է, այլ կերպ ասած խամաճիկ, որի անունը պարզապես օգտագործվում է պետության ղեկավարների ստվերային բիզնեսները ծածկելու համար:
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո