Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Հայաստան

Նախապատրաստել խաղաղության պայմանագիր ու մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանազատման հանձնաժողով. Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպումից հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միջնորդությամբ նախօրեին կայացած երկրորդ ուղիղ Փաշինյան-Ալիև հանդիպումն իր թվիթերյան միկրոբլոգի էջում արդյունավետ է որակել: Նա նշել է, որ ունեցել են արդյունավետ երեկո կոնկրետ ու շոշափելի արդյունքներով: «Ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա աշխատելու պարտավորություն, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,-գրել է Շառլ Միշելը ավելի քան 4 ժամ տևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ բանակցությունների արդյունքներով պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցութունը խորացնելու, լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ սերտորեն աշխատելու և կայուն, ապահով, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկաս ստեղծելու ԵՄ հանձնառությունն՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

«Ղեկավարներն ամփոփեցին զարգացումները 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ միասին իրենց տեսակոնֆերանսից հետո: Նրանք վերանայեցին պարտավորությունների իրականացման առաջընթացը: Նրանք քննարկեցին վերջերս հաղորդված լարվածությունը և վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունեցին 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնեցին այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համար համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,-ասված է Միշելի պաշտոնական անդրադարձում:

Հաղորդագրության համաձայն, նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահությունն և խաղաղ գոյակցությունը խթանելու համար, նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտության մասին, ներառյալ մնացյալ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, հայտարարելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: «ԵՄ-ն նույնպես կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական ​​խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը»,-նշված է հայտարարությունում:

Եռակողմ հանդիպման հրապարակային առանցքային նորությունը վերաբերում է կողմերի միջև Խաղաղության համաձայնագրին, որի վերաբերյալ Շառլ Միշելը նշում է. «Նախագահ Միշելը նշել է ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա՝ քննարկելով բոլոր անհրաժեշտ հարցերը։

Երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա: Այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանային համատեղ հանձնաժողով։ Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է.

սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը,
ապահովել կայուն անվտանգային իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:
Նախագահ Միշելը նաև շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն»,-ասված է Միշելի հայտարարությունում: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Հարավային Կովկասում ավելի լայն առումով հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը: «Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել արդյունավետ լուծումներ ավտոմոբիլային կապերի վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցական կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը բացահայտելու համար:

Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված»,-նշված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրությունում: Մեր կողմից ընդգծենք, որ եվրոպական կողմի տարածած հաղորդագրությունում որևէ խոսք չկա հետագա բանակցային ձևաչափի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի և ամենակարևորը՝ Արցախի կարգավիճակի մասին: Հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ կառավարությունը: