ԱՄՆ-ն կարող է կրճատե՞լ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանի պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում առաջարկել է լուծարել Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոնները, այդ թվում նաեւ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ճգնաժամի եւ Մինսկի խմբում ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին ուղղված նամակում, որը ներկայացրել է Politico կայքը, գրել է Թիլերսոնը:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավագ ներկայացուցչի հաստիքն ու գործառույթները:
«Պաշտոնը կլուծարվի, իսկ գործառույթները կշարունակի իրականացնել պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականը: Թափուր տեղը եւ օժանդակ ծախսերի համար 182 000 դոլարը կտնօրինի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն», - ասված է նամակում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս