Ի՞նչ նախաճաշերը կարող են վնասասկար լինել նիհարելիս
Եթե ցանկանում եք նիհարել եւ ազատվել ավելորդ քաշից, օրը չպետք է սկսեք հրուշակեղեն ուտելուց։ Այսպիսի կարծիք է արտահայտել սննդաբան Թրիստա Բեսթը (ԱՄՆ)։
Այսպես կոչված արագ ածխաջրեր պարունակող ցանկացած կերակրատեսակ ոչ միայն կխանգարի նիհարելուն, այլեւ կարող է նպաստել ավելորդ քաշ հավաքելուն։
«Թխված կերակրատեսակները նախաճաշերի համար, ինչպիսին են տոստերում տաքացնելու համար նախատեսված պատրաստի եւ փաթեթավորված մթերքները, փքաբլիթները եւ անգամ սննդին փոխարինող որոշ հացիկներ, կարող են դանդաղեցնել ձեր նիհարելու գործընթացը, քանի որ ճարպի կուտակմանը որովայնի շրջանում հեշտ է հասնել զտված ածխաջրերի եւ շաքարի դիետայով»,- ասել է մասնագետը։
Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, թխվածքները, որոնք ոմանք ուտում են նախաճաշին, գործնականում սննդարար արժեք չունեն եւ քաղցը միայն ժամանակավորապես են հագեցնում։ Ընդ որում՝ դրանք բազմաթիվ թերություններ ունեն, իսկ դրանցում պարունակվող բաղադրիչները խթանում են բորբոքային պրոցեսներին օրգանիզմում եւ կարող են առաջ բերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ավելացում։
Սննդաբանը խորհուրդ է տվել թխվածքները փոխարինել այն մթերքներով, որոնք հարուստ են սպիտակուցներով, օրինակ, կարելի է ուտել հավկիթ եւ հունական յոգուրտ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է