Եռաբլուրի շիրիմները թարմ են, Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ. Գեղամ Նազարյան
Հենց նոր քաղաքում հրավառություն էր, դրանից ժամեր առաջ նահատակ հերոս տղերքի ուղեղը մթագնաց որոշ մայրեր, կանայք հաց են կիսել նրա հետ ով ուղիղ պատասխանատու է ողբերգության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ ոչ բոլորն են սալյուտ խփում, ավելին, մեծամասնությունը չի խփում։ Հերոս տղերքի մայրերի ճնշող մեծամասնությունն իրենց արժանապատիվ է պահում։
Միաժամանակ ուզում եմ ասել, որ եթե այսօր, երբ Եռաբլուրի շիրիմները թարմ են, երբ Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք, եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում ու անգամ շնորհակալություն հայտնում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք։
Նահատակ հերոս տղերք, ներող եղեք եւ սալյուտ խփողների եւ խաբեբաների որոգայթում հայտնված ձեր ծնողների հանդեպ ու ներեք մեզ բոլորիս»,֊գրել է Նազարյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...