Դանիան ուկրաինական ճգնաժամի պատճառով այս տարի տնտեսական աճի նվազում է կանխատեսում
Ուկրաինական ճգնաժամը կհանգեցնի ինֆլյացիայի աճի եւ այս տարի 0,6-2,8 տոկոսային կետով կարող է կրճատել Դանիայի ակնկալվող տնտեսական աճը, հայտարարել է ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։
Դանիայի տնտեսությունը համավարակից հետո այս տարի պետք է արագ վերականգնվեր, բայց ուկրաինական ճգնաժամի շուրջ անորոշությունն իր ազդեցությունն է թողնում:
«Ռուսաստանի հետ Դանիայի ուղիղ առեւտուրը սահմանափակ է։ Սակայն դանիական տնտեսության վրա անուղղակիորեն ազդում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆինլանդիան, որոնք Ռուսաստանի հետ ավելի շատ առեւտուր են անում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Դանիայի էկոնոմիկայի նախարարությունը այս տարի մեղմ սցենարով 2,2 տոկոս աճ է կանխատեսում, միջին սցենարով՝ 1,6 տոկոս եւ ամենաբարդ սցենարի դեպքում՝ 0,0 տոկոս՝ ընդգծելով, որ կանխատեսումները դեռեւս անորոշ են։
Դեկտեմբերին նախարարությունն այս տարվա համար կանխատեսել էր 2,8 տոկոս տնտեսական աճ։
Սպասվում է, որ միջին սցենարով ինֆլյացիան կաճի մինչեւ 4,5 տոկոս՝ դեկտեմբերյան կանխատեսման 2,2 տոկոսի համեմատ։
Անցյալ շաբաթ Դանիայի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ այս տարի տնտեսության 2,1 տոկոս աճ է ակնկալում՝ ավելի վաղ կանխատեսված 3,1 տոկոս աճի համեմատ:


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես