Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բժեզինսկին անկեղծ էր, Ֆուկույաման ու Հանթինգթոնը սխալվեցին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո

ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքագիտական գրականության մեջ բեսթսելերային էին համարվում հետևյալ 3 գրքերը՝

– Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992թ.),

– Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» (1993թ.),

– Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակը» (1997թ.)։

Այս երեքն էլ ԱՄՆ դոմինանտության ու միաբևեռ աշխարհի մասին էին գրում, բայց անկեղծը Բժեզինսկին էր, որը չէր էլ թաքցնում, որ կարևորը տնտեսական ու քաղաքական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարության տարածման մասին լոլոները։ Նա «ոսկե միլիարդից» դուրս տեսնում էր կա՛մ մատաղացու գառներ, կա՛մ օգտագործվող մարտավարական դաշնակիցներ։

Բժեզինսկին խոսում էր ոչ թե վերացական պատմության ավարտի, կրոնական կամ մշակութային բաժանումների հիման վրա քաղաքակրթությունների բախման, այլ իրական քաղաքականության մասին։

Բժեզինսկին չէր թաքցնում, որ ԱՄՆ շահերը պահանջում են ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պայքարը և աշխարհաքաղաքականությունը վարել ոչ թե արժեքային (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն), այլ «չոր» շահերից ելնելով։ Ըստ այդմ՝ ԱՄՆ–ը կարող է խոսել ժողովրդավարությունից, բայց աջակցել ավտորիտար ռեժիմներին կամ դաշնակցել նրանց հետ։ ԱՄՆ կարող է քարոզել մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դաշնակցել գիշատիչ պետությունների հետ։

Ուկրաինական ճգնաժամը հերթական անգամ հերքեց Ֆուկույամայի տեսությունը և արժեզրկեց Հանթինգթոնի տեսությունը։ Պատմությունը չի ավարտվել։ Բախվում են ոչ թե քաղաքակրթությունները, այլ շահերը։

Ռուս–ուկրաինական ռազմական դիմակայությունը, Արևմուտք–Ռուսաստան բախումը ցույց են տալիս, որ ներքաղաքակրթական բախումը շատ ավելի դաժան է միջքաղաքակրթականից։

Արաբական աշխարհում ու Աֆրիակում էլ նման երևույթների հանդիպեցինք. «Իսլամական պետության» գլխակերներն իրենց արաբ ցեղակիցներին դաժանորեն հոշոտում էին (Թուրքիայի անմիջական հովանավորությամբ)։

Ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են, բայց ուկրաինական քաղաքական վերնախավի խամաճիկային լինելու, անհեռատեսության, տգիտության ու Կրեմլի կոպիտ սխալների (դրանց թվին է պատկանում «փափուկ ուժի» չկիրառումը) պատճառով իրար են սպանում։

Արևմուտքին հաջողվեց ռուս–ուկրաինական ներէթնիկ պատերազմ հրահրել՝ հանուն սեփական շահի (Բժեզինսկին հենց սա էր ուզում ու քարոզում 1997–ից)։ Այսինքն՝ Հանթինգթոնի այն թեզը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո բախումները բացառապես քրիստոնյա ու մահմեդական շրջանակների միջև են լինելու և նույն քաղաքակրթությանը պատկանողները միմյանց դեմ չեն պատերազմելու, հերքվում է։

ՌԴ–ն արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում, բայց դա չի խանգարում բախման մեջ մտնել ու իրար սպառնալ միջուկային մարտագլխիկներով։

Հանթինգթոնի տեսությունը հերքվեց նաև Արցախյան 44–օրյա պատերազմում այն առումով, որ հայ–թուրքական բախումը, բացի ազգային–ազատագրականից, ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, նաև քաղաքակրթական էր, բայց Արևմուտքը գործնականում աչք փակեց թուրք–ադրբեջանական բարբարոսությունների վրա, մինչդեռ ըստ Հանթինգթոնի՝ ԱՄՆ–ը և մյուսները պետք է գործուն աջակցություն ցույց տային «ժողովրդավարության բաստիոն» հռչակված և քրիստոնեական քաղաքակրթության պիոներներից համարվող Հայաստանին։

Փոքրիկ Արցախը 44 օր դիմադրում էր վարձկան–ահաբեկիչներով համալրված թուրքական կոալիցիային, բայց Արևմուտքից ընդամենն արժանացավ թվիթերյան մեկ–երկու գրառման և զինադադարի ապահովման անհաջող փորձերի (ո՞վ է հիմա հիշում «սկանդինավյան խաղաղապահների» մասին)։

Արևմուտքից, սակայն, նեղանալ պետք չէ։ Ամեն մեկն իր շահն ունի։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ու աջակիցներ ունենալը։ Եթե մենակ ես մնում, ուրեմն սխալը դու ես, ոչ թե քո ողբերգությունը չնկատողները։

ՌԴ շահը կար, և Մոսկվան կանգնեցրեց Արցախյան պատերազմն ի՛ր համար կարմիր գիծ համարվող կետում։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների որդեգրած «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պատերազմն ավարտվելու էր Ստեփանակերտում (ի դեպ, վտանգը չի վերացել, ավելացել է. թուրքերի թիրախում հիմա Երևանն է, ինչքան էլ սեփական աթոռով մտահոգ նիկոլական իշխանությունը բթացնի ՀՀ քաղաքացիների զգոնությունն ու թուրքական օրակարգի շրջանակներում մահաբեր «Խաղաղության դարաշրջան» քարոզի)։

Արևմուտքի շահը կա ուկրաինական պատերազմում և նրանք կռիվ են տալիս Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների արյան գնով, իհարկե։ Սա՛ է ռեալպոլիտիկը։ Բժեզինսկիական ռեալպոլիտիկը։ Մնացածը տեսություն է։

Եվ վերջում մեզ սպասվող իրադարձությունների մասին։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղատախտակը՝ ուկրաինական պատերազմի արդյունքն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա։

Եթե ՌԴ–ն հաղթի կամ առնվազն չպարտվի ու աշխարհում որոշակի հավասարակշռություն հաստատվի, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի։ Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների անելիքն է։

Եթե ՌԴ–ն պարտված կամ թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կշտապեն օգտվել դրանից ու մեզ շատ վատ սցենար է սպասում (չեմ ուզում մանրամասները գրել. դժվար չէ պատկերացնելը)։

Լավ կլիներ, իհարկե, որ Արցախում հայերի ապրելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինեին ոչ միայն ՌԴ–ն ու Իրանը (Սյունիքի մասով), այլն նաև ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց իրականությունն այլ է (հրե՛ն, Արևմուտքը նույնիսկ Ուկրաինայում զորք չի մտցնում ու «օդը» չի փակում, էլ ուր մնաց, թե նրանց նավերը մեր լեռները բարձրանային)։

Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում՝ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։ Այնպես որ մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։

Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ՝ լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ»։