Reuters. Meta-ն մտադիր է սահմանափակել պետության ղեկավարի մահվան կոչերը
Meta Platforms-ը հայտարարել է, որ ավելի է նեղացնում իր բովանդակության մոդերացիայի քաղաքականությունն Ուկրաինայի համար՝ սահմանափակելու պետությունների ղեկավարների մահվան կոչերը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթուղթը:
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Reuters-ը հայտնեց, որ Meta-ն ժամանակավոր թույլատրում է որոշ գրառումներ Facebook-ում եւ Instagram-ում, որոնք կոչ են անում սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Դրանից հետո ընկերությունը հայտնել է, որ իր բովանդակության քաղաքականության ժամանակավոր փոփոխությունը, որը կիրառելի է միայն Ուկրաինայի համար, «անհրաժեշտ է, որպեսզի օգտատերերը կարողանան անհամաձայնություն հայտնել ռուսական հարձակմանը»: Նույն օրը Ռուսաստանը քրեական գործ է հարուցել սոցցանցի դեմ։
Meta Global Affairs-ի նախագահ Նիք Քլեգն ասել է․ «Մենք նաեւ թույլ չենք տալիս պետությունների ղեկավարների սպանության կոչեր… Այսպիսով, մեր դիրքորոշման վերաբերյալ ցանկացած երկիմաստություն վերացնելու համար մենք ավելի նեղացնում ենք մեր ուղեցույցը՝ պարզ դարձնելու համար, որ թույլ չենք տալիս պետության ղեկավարի սպանության կոչերը մեր հարթակներում»։
Նրա խոսքով՝ ռուսների դեմ ատելություն հրահրելու նկատմամբ քաղաքականությունը չի փոխվի։ «Meta-ն դեմ է ռուսաֆոբիային։ Մենք չենք հանդուրժում ցեղասպանության, էթնիկ զտումների կամ ցանկացած տեսակի խտրականության, հալածանքների կամ բռնության կոչեր ռուսների նկատմամբ մեր հարթակում»,- ասել է նա։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը