Ռուսական բանկերն առջարկում են ավանդներ չինական յուանով եւ ԱՊՀ երկրների արժույթներով
Ռուսական բանկերը թույլ են տալիս իրենց հաճախորդներին ավանդներ բացել այն երկրների արժույթներով, որոնք սահմանափակումներ չեն մտցրել Ռուսաստանի դեմ։ Հնարավորություն կա դեպոզիտ բացելու չինական յուանով, ԱՊՀ եւ այլ երկրների արժույթներով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալֆա-բանկը» հնարավորություն է տալիս հաշիվ բացել յուանով բջջային հավելվածի միջոցով։ Չինական արժույթով ավանդ՝ սկսած 100 յուանից, առաջարկում է բացել ՎՏԲ-ն, առավելագույն տոկոսադրույքը տարեկան 8 տոկոս է, այն կարելի է ձեւակերպել նաեւ բջջային հավելվածի միջոցով։
«Սոլիդարնոստ» բանկը հաճախորդներին թույլ է տալիս հաշիվներ բացել չինական արժույթով՝ 500 կամ 10 000 յուանից սկսած։ Բացի այդ, յուանով ավանդ կարելի է բացել АТБ-ում, «Պրիմորիե» բանկում, «ББР բանկում»։
«Տինկոֆ բանկը» ավանդներ է առաջարկում ոչ միայն յուանով, այլեւ ադրբեջանական մանաթով, բելառուսական ռուբլով, ղազախական թենգեով, դիրհամով (ԱՄԷ-ի արժույթը), թուրքական լիրայով, հնդկական ռուփիով, հայկական դրամով, հոնկոնգյան դոլարով եւ այլն։ «Սիթի բանկում» կարելի է բացել բազմարժույթ քարտ, որը կարող է սպասարկել մի քանի արժույթներ, այդ թվում հարավաֆրիկյան ռենդ եւ հոնկոնգյան դոլար։
Միեւնույն ժամանակ, վարկային որոշ կազմակերպություններ, չնայած դեռ չեն առաջարկում անսովոր արժույթներով ավանդներ, բայց պատրաստվում են անել դա։ «Дом.РФ» բանկն առաջիկայում պատրաստվում է թույլատրել ընթացիկ եւ կուտակային հաշիվների բացում չինական յուանով, որն արդեն հասանելի է Private Banking-ի հաճախորդներին։ Բանկը նախատեսում է նաեւ սկսել հայկական դրամի, բրազիլական ռիալի, ԱՄԷ-ի դիրհամի, ղազախական թենգեի եւ այլ արժույթների օգտագործումը։
ՌԴ ԿԲ-ն 2022թ. մարտի 9-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը կանխիկ արժույթով գործարքների ժամանակավոր կարգ է մտցրել։ Օրինակ, հաճախորդների բոլոր միջոցները արժութային հաշիվներում կամ ավանդներում պահպանված են եւ հաշվի են առնված ավանդի արժույթով, հաճախորդը կարող է կանխիկ հանել մինչեւ ԱՄՆ 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները՝ ռուբլով, այդ օրվա շուկայական փոխարժեքով։ Ընդ որում՝ բանկերը ժամանակավոր կարգի գործունեության ընթացքում չեն վաճառի կանխիկ արժույթ քաղաքացիներին։ Կանխիկը ռուբլով կարելի է փոխանակել ցանկացած պահի, ցանկացած ծավալով։
Քաղաքացիները կկարողանան բացել նաեւ նոր արժութային հաշիվներ եւ ավանդներ, բայց դրանք հանել այն ժամկետում, երբ դեռ գործում է կանխիկ արժույթով գործարքների ժամանակավոր կարգը, կարելի կլինի ռուբլով, օրվա շուկայական փոխարժեքով։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը